Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ մտահոգիչ է հատկապես Ղարաբաղում ահաբեկիչ զինյալների մասին տեղեկատվությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի պաշտպանությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման գործընթացին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ռուսական «EADaily»կայքին հաղորդել է ՌԴ ռազմական գերատեսչությունը:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում, ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում իրադրության շուտափույթ կայունացման նախաձեռնության իրագործմանը», - նշվել է հայտարարության մեջ:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տվյալ հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների գործընկերների հետ:
-Գլխավոր նպատակը, տարածաշրջանում իրադրության կարգավորման համար, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է, և հակամարտող կողմերի անցումը բանակցությունների, - շեշտել է ՌԴ ՊՆ-ն:
- Ռուսաստանի ՊՆ-ն մտահոգված է հատկապես այն տեղեկատվությամբ, որ Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալներ են փոխադրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջան:
Գերատեսչությունը նշել է, որ այս մտահոգությունը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից հասցվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլւսի Աքարին՝ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին, հեռախոսային բանակցությունների ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
www.1or.am