Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուկայական հարաբերություններն ու տրոտիլի «շուկան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն օրից, երբ երկիրն անցավ շուկայական հարաբերությունների, իրականում «արգելված ապրանք» հասկացողությունն իր ուժը կորցրեց, և պարզվում է, որ ցանկության դեպքում ամեն տեսակ ապրանք էլ հնարավոր է գնել:
Այս օրերին հասարակությանն ամենաշատը հետաքրքրում է, թե ընդհանրապես ինչ նյութ է տրոտիլը, որպես պայթուցիկ նյութ որտե՞ղ է այն թույլատրվում օգտագործել, ո՞վ իրավունք ունի այն օգտագործել, ի՞նչ եղանակով, որտեղից այն կարող էր ձեռք բերել սովորական մարդը և այլն: Կարճ ասած` շատերը զբաղված են այս նյութի և դրա հնարավոր շրջանառության մասին տեղեկություն հայթայթելով, բայց հարցերի հարցն այն է, թե որտեղի՞ց է այն հնարավոր ձեռք բերել, ի՞նչ գնով և այլն:
Համացանցային ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ տրոտիլ տեսակի նյութը բազում ենթատեսակներ ունի, որոնք օգտագործվում են տարբեր նպատակներով՝ զինատեսակներ պատրաստելուց մինչև հանքավայրերում պայթեցման աշխատանքներ իրականացնելը: Բայց զարմանալի է, որ այն չնայած այն համարվում է արգելված նյութ, սակայն դրանից օգտվելու հնարավորություն ունեցողների ցանկը բավականին ընդգրկուն է, իսկ արդյոք այն «գործի դնելու» թույլտվություն ստանալու համար որևէ փաստաթուղթ ունենալ պետք է, թե ոչ, պարզ չէ:
Ապրիլի 25-ին մայրաքաղաքի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունը նոր մտորումներ առաջացրեց հասարակության շրջանում, քանի որ պարզ դարձավ, որ իր կյանքից դժգոհ ցանկացած մարդ էլ իր վրդովմունքն արտահայտելու համար կարող է արկածախնդրության դիմել և բավականին վնաս պատճառել թե´ իրեն, թե´ պատահական մարդկանց: Այս զարհուրելի դեպքից հետո հետաքննություն իրականացնող պետական մարմիններն անշուշտ մանրամասն կուսումնասիրեն, թե ինչու և ինչպես դեպքը տեղի ունեցավ, սակայն այդպես էլ չեն կարողանա պատասխանել այն հարցին, թե կա՞ արդյոք համապատասխան օրենք, որով կանոնակարգվում է, թե ովքեր իրավունք ունեն օգտագործելու տրոտիլ կամ այլ տեսակի պայթուցիկ նյութեր, ինչպես և առհասարակ ինչ կարգով է իրականացվում այդ նյութերի «շրջանառությունը» և այլն:
Համենայն դեպս, նման փաստաթղթեր գտնելու մեր փնտրտուքները հաջողությամբ չպսակվեցին և հնարավոր չեղավ բարձրացված հարցերին գոնե մասամբ պատասխանող որևէ փաստաթղթանման որոշում գտնել: Չի բացառվում, որ այն իրականում կա, բայց այլ օրենքների կամ որոշումների նման մնացել է փոշիների տակ, որի մասին էլի ոչ ոք չէր հիշի, եթե նման ողբերգություն չլիներ:
Ինչ վերաբերում է պայթելու հատկություն ունեցող նյութեր պատրաստելուն, ապա նշենք, որ դպրոցում շատ, թե քիչ քիմիա սովորած ցանկացած մարդ էլ կարող է այս կամ այն նյութերն իրար խառնել ու պայթելու «հակումներ» ունեցող ինչ-որ այլ նյութ ստանալ, բայց պարզից էլ պարզ է, որ առողջ բանականություն ունեցող որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել նման բան անել:
Ստեղծվում է աբսուրդ մի իրավիճակ, որից դուրս գալը կարծես թե այդքան էլ հեշտ չէ, բայց որ իշխանությունները պետք է նման հարցերին լուրջ մոտեցում ցուցաբերեն և դրանք լուծելու ուղիներ փնտրեն անհերքելի է: Հակառակ դեպքում անմեղ մարդիկ ամեն վայրկյան կարող են հայտնվել իրենց կյանքից դժգոհ և անարդարության մթնոլորտից խիստ վիրավորված ու վրդովված անձանց թիրախում, որոնք, ցավոք սրտի, այնքան էլ քիչ չեն մեր հասրակությունում:
Ինչ վերաբերում է պայթուցիկ նյութերի սև շուկային, ապա դա նույնպես լուրջ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև դա այն ապրանքը չէ, որը կարող է հետաքրքրել սովորական քաղաքացուն, անգամ եթե դպրոցում քիմիա առարկան լավ է սովորել և լավ պատկերացնում է, թե քիմիական նյութերն իրար միավորելուց ինչ խառնաշփոթ կարող է ստեղծվել անվտանգության կանոնները խախտելու դեպքում:


Ա.Գրիգորյան

TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ»
Ամենադիտված