Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության կապակցությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչի ընթացքում լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի քարտուղարը: Նյութը վերցրել ենք ռուսական «Lenta.com» կայքից:
Հեռախոսազրույցը նախաձեռնել է Թուրքիան: Կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը և հաստատել մարդասիրական հրադադար պահպանելու մտադրությունը: Պուտինն ու Էրդողանը խոսել են Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման համար համատեղ ջանքերի անհրաժեշտության մասին:
Հաղորդագրության մեջ նշվել է, իբրև Թուրքիան հույս ունի՝ դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և հակամարտության դեէսկալացիայում կառուցողական ներդրում կատարել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը