ՌԴ և ԵՄ քաղտնօրեններն ընդգծել են ԼՂ-ում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակը:
Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հայկական և ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ընդգծվել է հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի մասին պայմանավորվածությունը հոկտեմբերի 10-ին ձեռք է բերվել Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ»,- ասվում է ՌԴ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։