Թրամփը հրաժարվել է փակել ԱՄՆ-ի սահմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը սահմանափակող միջոցառումներ չի ձեռնարկի կորոնավիրուսի նոր ալիքի պատճառով: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է “Fox Business” հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
- Մենք այլևս ոչինչ չենք փակելու: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, - ասել է Թրամփը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն արդեն մեծ փորձ ունի և շատ բան գիտի այդ հիվանդության մասին: Նա ավելացրել է, որ երկրի առանձին նահանգներում դիտվում է վարակվածների թվի կտրուկ աճ:
Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը կարող է պատրաստ լինել 2020 թվականի վերջին: Նա շեշտել է, որ “Regeneron” ընկերության հակամարմինների “կոկտեյլով” շիճուկի օգնությամբ COVID-19-ով վարակվածների բուժումն արդյունավետ է:
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Թրամփը վարակվել է կորոնավիրուսով: Բուժման ընթացքում նախագահին հակամարմիններով շիճուկ են ներարկել: Վարակվել են նաև նրա կինը՝ Մելանիան և կրտսեր որդին՝ Բերոնը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը