Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թշնա­մա­կան լայ­նա­ծա­վալ ծրա­գիր ձա­խող­վեց, իրո­ղու­թյուն­նե­րը փոխ­վե­ցին»․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս իրադարձությունները բավականին արագ են զարգանում: Միաժամանակ նման զարգացումներ կան նաև պետությունների, առանձին դերակատարների քայլերի և դիրքորոշումների փոփոխությունների տեսանկյունից: Ընդգծելով նշված հանգամանքի մասին՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը շեշտում է, որ այսօր այդքան էլ ճիշտ չէ խոսել դիվանագիտական ճակատում հնարավորությունների սպառման մասին: «Այս ճակատը մշտապես պետք է ակտիվ օգտագործել՝ հաշվի առնելով թե՛ նշածս արագ փոփոխությունների հանգամանքը, թե՛ հաշվարկելով հնարավոր զարգացումները, որոնք կարող են լինել նաև դիվանագիտական հարթության մեջ:

Մշտապես պետք է հնարամտություն դրսևորել նաև այս հարթությունում աշխատելու համար: Մեծ հաշվով, պատերազմը բոլոր ճակատներում է. տարբեր տեսակի կամ տարբեր մասշտաբի թուլացումները, ակտիվացումները մերօրյա պատերազմական գործընթացների առանձնահատկություններից են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պետրոսյանը: Անդրադառնալով մասնավորապես հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը՝ մեր զրուցակիցը մի քանի իրողություն առանձնացրեց:

«Մոսկվայում բավականին երկար բանակցություններից հետո ձեռք բերված և այդպես էլ ուժի մեջ չմտած հումանիտար հրադադարի վերաբերյալ համաձայնությունը վկայում է այն մասին, որ հակամարտության կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ բացառապես Ադրբեջանը, Ադրբեջանի իշխանությունը, պատրաստ չէ գնալ ռազմական գործողությունների դադարեցման: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահը և իշխող վերնախավը գտնվում են համակողմանի ճնշման տակ. մի կողմից՝ երկրի ներսում սեփական հասարակության, քաղաքական տարբեր ուժերի, սեփական կլանի առանցքային դերակատարների ճնշումն է, մյուս կողմից՝ միջազգային ճնշումը, ՌԴ-ի ճնշումը, ինչպես նաև Ադրբեջանին դաշնակից Թուրքիայի ճնշումը:

Այսինքն, այս բազմաշերտ ճնշումների ներքո գտնվող անձի կամ անձանց խմբի համար բավականաչափ բարդ է հստակ երաշխիքներ տալ և ապահովել հրադադարի իրականացումը, ինչն իր հերթին պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Ի վերջո, այս պատերազմում արդեն իսկ բավականաչափ մեծ խաղադրույքներ են դրվել, և դրվել են ոչ միայն Ալիևի կողմից: Պարզապես Ալիևը ի պաշտոնե ներկայացնում է այդ բոլոր շահերը, և այս իրողության հիմա վրա էլ, բնականաբար, չի կարող որևէ արժեքավոր երաշխիք տալ: Բացի կողմերից տրված երաշխիքներից, հրադադարի փաստաթղթի և, ընդհանրապես, հրադադարի ռեժիմի իրացման առարկայական այլ մեխանիզմ չկա: Այսինքն, չկա որևէ երրորդ կողմ, որը կապահովի կամ կերաշխավորի հրադադարի պահպանման մեխանիզմների արդյունավետ գործարկումը»,-շեշտեց Ա. Պետրոսյանը:

Դիտարկելով որոշակի հայտարարություններ, ուղերձներ՝ Ա. Պետրոսյանը նշեց, որ, առհասարակ, հակամարտությունների ակտիվ պատերազմական գործողությունների ընթացքում հնչած որոշակի ուղերձները նաև այլ նպատակ կարող են ունենալ: «Որևէ երկրի առաջնորդի կամ տարբեր դերակատարների ուղերձները ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանին ուղղված հստակ մեսիջներ են պարունակում: Այսինքն, դրանք պետք է գնահատել դիվանագիտական հարթության մեջ: ՀՀ վարչապետի հստակ ուղերձը, որն իր մեջ ամփոփում էր հարցերի պատասխաններ մի քանի ուղղություններով, գուցե այս պահին ուղղված է չերևացող, ստվերային դիվանագիտական ձևաչափերում ընթացող բանակցություններին: Հիշենք, որ նախ՝ Արցախի նախագահի, ապա ՀՀ վարչապետի ուղերձներին նախորդել էր ՌԴ ԱԳ նախարարի տված հարցազրույցը, իսկ նշվածներին հաջորդեց Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը:

Սա ենթադրում է բուն հակամարտային ձևաչափից դուրս ինչ-որ միջնորդական ձևաչափի հնարավորության մասին: Այս հեռախոսազրույցի ընթացքում քննարկված հարցերի, և, ընդհանրապես, Թուրքիա-Ռուսաստան ամենաբարձր մակարդակում ձեռք բերված հնարավոր պայմանավորվածությունների և դրանց իրացման հնարավորության մասին ավելի պարզ կլինի առաջիկայում: Մասնավորապես, երբ հստակ գործընթացներ նշմարվեն մարտադաշտում, ինչը կարող է դրսևորվել, օրինակ՝ Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի թուլացման տեսքով կամ էլ ադրբեջանական կողմի պաշտոնական հռետորաբանության մեջ ենթադրելի փոփոխություններով:

Ընդհանուր առմամբ, ասածս այն է, որ իրադարձությունները շատ արագ են զարգանում, և հարցազրույցները, պաշտոնական ուղերձները, հեռախոսազրույցները որոշակի հարթությունում նաև դիվանագիտական հստակ քայլեր են ու նպատակային մեսիջներ են պարունակում»,-ընդգծեց նա: Խոսելով ադրբեջանա-թուրքական տանդեմի նպատակների ու արդեն այս փուլում գրանցված ձախողումների մասին՝ Արմեն Պետրոսյանը նկատեց. «Փորձ է արվել ադրբեջանա-թուրքական այս ագրեսիայի նպատակներն առարկայացնել միաժամանակ մի քանի հարթություններում: Ռազմական հարթությունում նպատակը շատ արագ և կարճ ժամանակահատվածում առավելագույն ռազմական հաջողության հասնելն էր: Նպատակ կար նաև դիվանագիտական հարթությունում կապիտալիզացնել նշված ռազմական հաջողությունը, բանակցային կարգավորման ձևաչափում հօգուտ Ադրբեջանի նոր իրողություններ արձանագրել:

Այդ արձանագրումը կարող էր լինել և՛ Թուրքիայի աջակցությամբ, և՛ առանց Թուրքիայի աջակցության՝ պայմանավորված մարտադաշտում ձևավորված իրողություններով: Բայց քանի որ հայկական փառապանծ զինված ուժերը տապալեցին այդ նպատակը, և, ընդհանրապես, հայ ժողովուրդը միասնականորեն կարողացավ ձախողել թշնամական այս լայնածավալ ծրագիրը, փաստացի, իրողությունները փոխվեցին: Պատերազմական գործողությունների առաջին փուլում թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հարթություններում թշնամին չկարողացավ որևէ առարկայական հաջողություն արձանագրել: Առաջին փուլը պայմանականորեն կարելի է համարել մինչև Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Նշված փուլում թշնամին գոնե պլան մինիմումին չկարողացավ հասնել: Այդ պլան մինիմումի մեջ էր մտնում մարտադաշտում արձանագրված իրողությունների համապատկերում առնվազն Թուրքիայի ներկայության ապահովում բանակցային ձևաչափում: Մոսկվայում եռակողմ համաձայնությունը փաստում է, որ գոնե մինչ այժմ տեղի ունեցած զարգացումների համապատկերում դիվանագիտական հարթության մեջ հակառակորդն այս ուղղությամբ չկարողացավ հասնել որևէ հաջողության»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
Ամենադիտված