Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ան­կա­րա­յի շուրջ տա­րա­ծաշր­ջա­նա­յին օղա­կը շա­րու­նակ­ում է սեղմ­վել․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիան տարածաշրջանում խնդիրներ է ստեղծում գրեթե բոլոր ուղղություններով։ Այս երկիրը ներգրավվել է տարբեր հակամարտությունների մեջ, որի պատճառով սրվել են Թուրքիայի և հարևանների հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ թուրքական վերնախավը կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում փորձում է ավելի բորբոքել հանրության ազգայնական կրքերը և փորձել դրանով պահել իր վարկանիշը։ Թուրքիայի շուրջ բավական բարդ միջազգային իրադրություն է ստեղծվել։ Լիբիայից մինչև Արցախ ընկած տարածքում անկայունություն ստեղծելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ այս երկրի համար՝ մանավանդ որ Թուրքիան միջազգային հանրության շրջանում սկսել է ասոցացվել ահաբեկչության սպառնալիքի հետ։

Թուրքիայից եկող ահաբեկչական սպառնալիքի վտանգավորությունը շատ բարձր է հատկապես Արցախում, քանի որ Անկարան զբաղված է վարձկան զինյալներ և ահաբեկիչներ արտահանելով հակամարտության գոտի, որն ավելի է սրում իրավիճակը և դարձնում անկայուն։ Այսպիսի իրավիճակով պայմանավորված՝ իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան և այլ երկրներ։ Խնդիրն այն է, որ ահաբեկչական վտանգը կարող է շատ արագ դուրս գալ հակամարտության շրջանակներից և հրդեհել ողջ տարածաշրջանը՝ առաջին հերթին վտանգներ ստեղծելով Ռուսաստանի և Իրանի համար։

Արցախյան հակամարտության ուղղությամբ Թուրքիայի սադրիչ գործելակերպի պատճառով Անկարայի վրա քիչ-քիչ միջազգային լուրջ ճնշումներ են սկսել նշմարվել։ Իսկ էրդողանյան վարչակարգի այն արդարացումները, թե իբր հայերի կողմից կռվում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները, չեն անցնում, քանի որ նման հեքիաթներին նույնիսկ թուրք հասարակությունն է դժվարությամբ հավատում։ Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքը ցույց տվեց, որ, ըստ էության, Թուրքիային չի հաջողվում Արցախյան ուղղությամբ լուրջ հաջողություններ գրանցել։ Իսկ որպեսզի այդ երկրի նախագահ Էրդողանը սեփական հասարակությանը կերակրի կայսերապաշտական նոր հաղթանակներով, ակտիվացնում է Թուրքիայի գործողությունները մյուս ուղղություններով։ Թուրքիան կրկին Oruc Reis հետախուզական նավն ուղարկել է Միջերկրական ծովի վիճելի տարածք՝ կրկին սրելով Հունաստանի և Կիպրոսի հետ հակամարտությունը։

Պատահական չէ, որ միջերկրածովյան տարածաշրջանում ներկայացված երկրները Թուրքիայի գործողություններին հակազդելու համար հակաթուրքական կոալիցիա են ձևավորել։ Իսկ Եվրամիությունը, խոստովանելով, որ Թուրքիայի գործողություններն անհամատեղելի են Հունաստանի ինքնիշխան իրավունքների հետ, սպառնում է պատժամիջոցներ սահմանել: Ուշագրավ է նաև, որ Էրդողանն իր ագրեսիվ քաղաքականությունը փորձում է իրականացնել մահմեդական աշխարհում Թուրքիայի լիդերության շղարշի ներքո՝ ներկայացնելով, թե իբր պաշտպանում է մահմեդականների շահերը, բայց իրականում միայն թուրքական շահերն է առաջ տանում, ինչի արդյունքում բազմաթիվ մահմեդական երկրներ դուրս են եկել թուրքական նկրտումների դեմ։

Լիբիայում, Իրաքում, Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունների ու ահաբեկչական որջեր ձևավորելու և ֆինանսավորելու արդյունքում այդ երկրի հեղինակությունը արաբական աշխարհում ուղղակի զրոյի է հավասարվել։ Արաբական պետությունների լիգան սպառնում է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառելու։ Իսկ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն իրենց վրա են վերցրել թուրքական քաղաքականությանը հակազդելուն ուղղված քայլերի իրականացման դերը։ Եվ գործնականում թուրքական ծավալապաշտական քաղաքականությանն արաբական երկրներից աջակցում է միայն Քաթարը, որի նկատմամբ արաբական մեծամասնությունը ևս պատժամիջոցներ է կիրառում։

Այնպես որ, Անկարայի շուրջ տարածաշրջանային օղակը շարունակում է սեղմվել, որի արդյունքում կա՛մ Թուրքիան պետք է մեկընդմիշտ հրաժարվի իր նեոօսմանական ձգտումներից, կա՛մ էլ պետք է շարունակի իր ագրեսիվ գործողությունները և Մերձավոր Արևել քում դառնա պատժամիջոցների գլխավոր հասցեատերը, որի արդյունքում թուրքական հասարակության ներսում կարող են Էրդողանի վարչակարգի դեմ ուղղված նոր հուզումներ սկսվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի
Ամենադիտված