Հերթական համառ գրոհը հետ է մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի. Արծրուն Հովհաննիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հերթական համառ գրոհը հետ է մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի»,-հավելել է նա:
Ավելի վաղ նա հայտնել էր. «Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ»: