Մենք կողմ ենք մոսկովյան բանակցությունների սկզբունքներին, թե՞ դեմ ենք.Աղասի Ենոքյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAghasi Yenokyan-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է .
«Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւ՝ դա անընդունելի էր:» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան բանակցությունների մասին, 14․10․2020
«Այժմ մոսկովյան հայտարարության մեջ նշվել են կոնկրետ քայլեր, թե ինչպես վերականգնել կոնկրետ բանակցային պրոցեսը։ Այդ համաձայնության մեջ նշվել են կոնկրետ քայլեր, եւ մենք պատրաստ ենք գնալ այդպիսի քայլերի, որպեսզի լուծենք ղարաբաղյան հարցը։» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան բանակցությունների մասին, 15․10․2020
Բան հասկացա՞ք՝ հիմա մեզ համար անընդունելի են սկզբունքները, թե՞ մենք պատրաստ ենք գնալ քայլերի։ Մենք կողմ ենք մոսկովյան բանակցությունների սկզբունքներին, թե՞ դեմ ենք։ Մենք ընդունում ենք փուլային լուծումը, թե՞ մերժում։