ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ՀՀ դատական համակարգը համառորեն չի ցանկանում ազատ արձակել։ Բայց նա, ինչպես մեզ հայտնեցին, դրանից չի ընկճվել, ոգին տեղն է, ուշք ու միտքն էլ՝ սահմանին ու զինվորներին։ Նրան այցելում են թիմակիցները, փաստաբանը՝ ավելի հաճախակի։ Օրերս այցելել է նաեւ Ծառուկյանի թիմակից կամ «զինակից» Նաիրա Զոհրաբյանը, ով մեզ ասաց, որ Ծառուկյանն ամուր է, ոգին բարձր է եւ անսահման մտահոգված է զոհերով ու սահմանին տիրող իրավիճակով։ «Մեզ բոլորիս հստակ հանձնարարականներ է տալիս, որ ամեն մեկս մեր ֆրոնտում անենք առավելագույնը, որ թուրք-ադրբեջանական այս կոալիցիայի բարբարոսություններին վերջապես միջազգային հանրությունն արձագանքի»,- ասաց նա։ Ըստ Զոհրաբյանի՝ Ծառուկյանը օրն անցկացնում է հիմնականում լուրերին հետեւելով՝ հեռուստացույց է նայում, կարդում է փաստաբանների փոխանցած թերթերը։
Ծառուկյանը օրն անցկացնում է հիմնականում լուրերին հետևելով. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.