Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի բավական մանրամասն աշխարհաքաղաքական վերլուծության մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում բավական մանրամասն աշխարհաքաղաքական վերլուծության եւ Ռոսաստանի շահերի մեկնաբանությանը զուգընթաց, Հայաստանի ղեկավարը ճշգրիտ նշում է, որ եթե Ռուսաստանը չխառնվի կոնֆլիտին, ապա նախ՝ Թուրքիան կփորձի խաթարել նրա հեղինակությունը Հարավային Կովկասում, նաեւ՝ ահաբեկիչները մեր տարածաշրջանից կներթափանցեն Ռուսաստան։
Խոսելով Ռուսաստանի՝ հակաահաբեկչական գործողություններ ձեռնարկելու լեգիտիմ հիմքից, Նիկոլ Փաշինյանը մոռանում է այդ հիմքի ամենալեգիտիմ բաղադրիչի՝ Հայաստանի կողմից դիմումի մասին։
Ավելին, հայկական պաշտոնական մեդիայում ստեղծվում է համապատասխան ինֆորմացիոն աղմուկ ամերիկյան ամեն քաղաքի եւ ֆրանսիական գյուղաքաղաքի կողմից Արցախը ճանաչելու պաթոսի տեսքով, որտեղ կորում է ռուսական քաղաքական ինֆորմացիան։ Իսկ հայկական ոչ պաշտոնական մեդիան լուռ է 300 հազարանոց տուգանքների սարսափից։
Արդյունքում ստացվում է, որ մենք ընդունում ենք Ռուսաստանի լեգիտիմ իրավունքը, բայց ո՛չ պաշտոնական հրավեր կա, ո՛չ էլ համապատասխան հանրային քննարկումներ:
Նիկոլ Փաշինյանը երիցս ճիշտ է․ Ռուսաստանը վաղ թե ուշ կխառնվի հակամարտությանը, եւ ոչ Նիկոլ Փաշինյանի սիրուն աչքերի, այլ իր իսկ շահերի համար: Իսկ ի՞նչ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի աչքերը սիրուն լինեին եւ նա դիմեր Ռուսաստանին․ Ռուսաստանը ավելի շուտ կգար, Հայաստանը կունենար ավելի քիչ կորուստներ ու զոհեր։
Այդ դեպքում ի՞նչ ենք շահում Ռուսաստանին չհրավիրելուց․ ակնհայտ է, որ զոմբիները ձեռք են բերում էշ-էշ խոսելու անսահմանափակ իրավունք մեր ինքնիշխանության եւ ռսի «սապոգի» մասին։ Ակնհայտ է նաեւ, որ խաղաղության հաստատումից հետո հայ ժողովուրդը կվերանայի 2018թ․ իր ընտրությունը։ Այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը կամ հեռվից, կամ էլ Հայաստանի համապատասխան վայրերից կպատմի այն մասին, թե ինչպես են ռուսները գաղութացրել Հայաստանը, ինչպես ռուսները իրեն գահընկեց արեցին, եւ կփայփայի իշխանության վերադառնալու տարտամ հույս։
Ուրեմն այդ տարտամ հույսի եւ մեծախոսելու իրավունքի համար մենք չենք դիմում Ռուսաստանին, նրա օգնությունը ուշանում է, եւ ամեն օր այդ ուշացման դիմաց վճարում ենք հազարավոր հեկտարների կորուստներով եւ տասնյակ մահերով։

Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»
Ամենադիտված