Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելու հարցը վճռորոշ է համարում վիճելի տարածաշրջանի շուրջ հակամարտության կարգավորման գործընթացում: Հոդվածը վերցրել ենք «TASS»-ից:
- Ես բազմիցս ասել եմ, և գրեթե բոլոր ժամանակներում Հայաստանի դիրքորոշումը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական կարևորություն ունի, - Փաշինյանը պատասխանել է «TASS»- հարցին՝ արդյո՞ք Երևանը պատրաստ է սկսել կարգավորումները յոթ շրջանները փուլայնորեն փոխանցելով Ադրբեջանին և պահպանելով Լաչինի միջանցքը մինչև Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը:
-Դուք նշել եք, և Հայաստանը մի քանի տարի առաջ պատրաստ էր ընդունել այդ որոշումը կամ նմանատիպ մի բան: Այստեղ մեկ նրբություն կար՝ ի՞նչ կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Նկատի ունեմ նաև Կազանի նախաձեռնությունը, - հավելել է նա:
-Ես չեմ կարծում, որ խելամիտ կամ պրագմատիկ է որոշում կայացնելը՝ կենտրոնանալով որոշ կարևոր հարցերի վրա և անտեսելով այլ կարևոր կետերը: Անհրաժեշտ է հասկանալ Ադրբեջանի պատասխանը նույն կամ նման հարցին: Արդյո՞ք նա պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, - շեշտել է Փաշինյանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը