Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 սպանված։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: