Թրամփի ուշագրավ ակնարկը՝ Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախընտրական փուլում գտնվելու պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ԱՄՆ-ն թեև այնքան էլ ակտիվ չէ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի մասին հստակ տեսակետներ հայտնելու տեսանկյունից, բայց ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս նախընտրական ելույթների ժամանակ սկսել է խոսել հայերի հանդեպ ունեցած իր համակրանքի ու, որքան էլ զարմանալի է՝ Իրանի ապագայի մասին: Ուշագրավ է, որ Փենսիլվանիա նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ցանկանում է Իրանին տեսնել որպես հզոր երկիր, սակայն, առանց միջուկային զենքի։ Նա նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ը դուրս կգա նախորդ վարչակազմի կողմից կնքած համաձայնագրից, որը վերաբերում է իրանական միջուկային ծրագրին։
Ինչ վերաբերում է Արցախի դեմ սանձազերծած թուրք-ադրբեջանական պատերազմի մասին Թրամփի լռությանը, ապա, ըստ ամերիկացի փորձագետների, դա պայմանավորված է նախընտրական գործընթացով, բայց որ ԱՄՆ նախագահը բավական խորքային պատկերացում ունի այդ ամենի մասին՝ կասկածից վեր է: Այս ամենի վկայությունն է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հստակ մեսիջը, թե՝ պատերազմի ժամանակ Թուրքիան է օգնում Ադրբեջանին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը վարչակազմը, այնուամենայնիվ, ոչ թե ձեռքերը ծալած նստած է, այլ փորձում է Թուրքիային հասկացնել, որ Թրամփի ընտրվելու դեպքում պանթյուրքիստական տեսլականը զարգացնելու շանս Թուրքիան չի կարող ունենալ:
Արմինե Գրիգորյան