ՆԱՏՕ-ն հրաժարվել է Ռուսաստանին թշնամի համարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայում դաշինքի միացյալ զինված ուժերի հյուսիսային գլխադասային գրասենյակի ղեկավար գերմանացի գեներալ Յորգ Ֆոլմերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին վերաբերվում է որպես հակառակորդի, սակայն նրան իր թշնամին չի համարում: Լրագրող Նատալիա Անուֆրիևայի հեղինակած հոդվածը վերցրել ենք vz.ru կայքից:
«Dagens Nyheter» թերթին տված հարցազրույցի ընթացքում Ֆոլմերը՝ պատասխանելով այն հարցին՝ պե՞տք է արդյոք Ռուսաստանին վերաբերվել որպես թշնամու, ասել է.
-Հաշվի առնելով մեր ընդհանուր պատմությունը՝ «թշնամի» բառը չափազանց ուժեղ է: Ռուսաստանը հակառակորդ է: Այն ունի իր քաղաքական համակարգը, իր գաղափարը, իր պատկերացումները, որոնք չեն համապատասխանում մեր համակարգին, - բացատրել է նա:
-Կարևոր է մեր համագործակցությունն ուժեղացնել այնտեղ, որտեղ հնարավոր է: Մենք հարգում ենք Շվեդիային և նրան խնդրում ենք օգնել հյուսիսարևելյան թևում մեր ընդհանուր պաշտպանության և զսպման գործում, - նշել է Ֆոլմերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը