Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծախ­սե­րը պետք չէ հե­տաձ­գել». տնտե­սա­գե­տը՝ վե­րա­բաշ­խում­նե­րի ան­խու­սա­փե­լի­ու­թյան, նաև բիզ­նե­սի ու պե­տու­թյան օրա­կար­գե­րի մա­սին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնահատելով այն ազդակները, որոնք կան տնտեսական բարոմետրի իմաստով, այս պահին առանձնապես խաթարումներ չեմ տեսնում: «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք պատերազմական իրավիճակում տնտեսությունն ակտիվ ու կայուն պահելու տեսանկյունից գործարար հանրության, ինչպես նաև քաղաքացիների ու պետության անհրաժեշտ քայլերին:

«Ինդիկատորներն աշխատում են, հատկապես ֆինանսական համակարգը կայունությամբ է բնութագրվում, փոխարժեքն էլ, ըստ էության, կայուն է: Այսինքն, այն ազդակները, որոնք բիզնեսին շահագրգռում կամ մոտիվացնում են իր գործը շարունակելու, նաև իր ընթացիկ գործարքներն ապահովելու իմաստով, նորմալ իրականացվում են: Մյուս կողմից՝ պատերազմը հսկայական ռեսուրսներ է պահանջում, և, բնականաբար, բյուջեի վրա ծանրաբեռնվածությունն ավելացել է, այն որոշակի ազդեցություն է ունեցել նաև բիզնեսի վրա: Բոլոր դեպքերում, բիզնեսն ու պետությունն ունեն իրենց օրակարգերը, ամբողջ հարցը կոորդինացնելու մեջ է. մեզ մոտ թե՛ կառավարության, թե՛ կենտրոնական բանկի համակարգերը կայացած ինստիտուտներ են, իրենց անելիքները լավ գիտեն: Մյուս կողմից էլ հասարակության տրամադրվածությունն է, որ ազդում է այս ամենի վրա»,-ասաց տնտեսագետը:

Նա շեշտեց, որ ընդհանրապես այն ֆոնը, որը կա վերջին 7-8 ամիսներին և կապված է պանդեմիայից բխող բացասական ազդակների հետ, ընդհանուր մթնոլորտ է ձևավորել. «Ընդհանուր առմամբ, այն ազդել է տնտեսական ակտիվության վրա: Հիմա որոշ չափով թե՛ տնտեսական աճի, թե՛ հարկային մուտքերի և թե՛ ծախսային մասով որոշակի վերաբաշխումներ կան: Բյուջետային վերաբաշխումներ եղան նաև պարտք ներգրավելու տեսանկյունից, որոնք այս իրավիճակում, ինչն անվանում ենք պատերազմական կամ ֆորսմաժորային, միանշանակ տեղին ու անխուսափելի են: Բնական է՝ նոր զենքեր, զինատեսակներ, նոր միջոցներ են հարկավոր, որոնք նաև ծախսեր են ենթադրում:

Անդրադառնալով արդեն ոչ թե գործարար, այլ հասարակական հատվածին ու պահանջվող վարքագծին այս իրավիճակում՝ Ատոմ Մարգարյանը նշեց. «Առհասարակ, յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշում իր ծախսերի օրակարգը: Ընդհանրապես, իհարկե, ծախսերը պետք չէ հետաձգել. բոլոր դեպքերում մակրոմակարդակի առումով պահանջարկը ձևավորող բաղադրիչներից մեկը հենց անձնական սպառման ծախսերն են, որոնք մի զգալի մասով կատարվում են վարկային կամ փոխառու միջոցների հաշվին»: Տնտեսագետի դիտարկմամբ, առհասարակ, ֆորսմաժորային իրավիճակները խորհելու տեղիք են տալիս հաստատված տնտեսական մոդելի ու քաղաքականության առումով, որոնք միշտ ենք ունեցել:

«Հատկապես ռեսուրսների հասանելիության իմաստով բավականաչափ լուրջ խնդրներ ունենք: Այդ հարցերն այս կառավարության օրակարգում եղել են, բայց այս ամենի ավարտից հետո, երևի թե, պետք է լրջորեն մտածել այն հարցի շուրջ, թե ընդհանրապես ինչպիսին են ռեսուրսների հասանելիության համակարգերը, մեր ռեսուրսային պոտենցիալը: Խոսքը բոլոր ռեսուրսների մասին է: Առաջին հերթին բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում գնակազմավորման, գնագոյացման, ծախսային բոլոր բաղադրիչների մասին է:

Նման իրավիճակներում խնդիրները բավականաչափ տեսանելի են, որոնց հետագայում պետք է ուշադրություն դարձնել: Ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է փոխել տնտեսական մոդելի ողջ տրամաբանությունը և քաղաքականության շեշտադրումները: Խոսքը հատկապես կառուցվածքային քաղաքականության մասին է: Միշտ ասվել է, որ տնտեսությունը պետք է բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունենա: Դա ինչ-որ ուղղություններով, օրինակ՝ ՏՏ-ի մասով իրացվել է, բայց այդ տեխնոլոգիաները պետք է զարգանան ու ավարտուն պրոդուկտներ դառնան: Օրինակ՝ ԱԹՍ-երի կամ դրանց դեմ պայքարելու միջոցների տեսանկյունից շատ մեծ անելիքներ կան:

Դրա համար մարդկային ռեսուրս ու պոտենցիալ ունենք, բայց քաղաքականությունը դրա պատվիրատուն պետք է լինի: Հիմա պատերազմը ստիպելու է, հարկադրելու է, որ տնտեսական թե՛ գաղափարախոսության, թե՛ քաղաքականության ամբողջ համակարգը վերանայվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ատոմ Մարգարյանի խոսքով, Հայաստանը փոքր ներքին շուկա ունեցող երկիր է. «Ըստ այդմ՝ բարեկեցիկ, բարձր կենսամակարդակ ունեցող, նաև պաշտպանված ու հզոր ռազմարդյունաբերական համալիր ունեցող երկիր դառնալու համար իր քաղաքականությունը պետք է կառուցի այնպես, որ արտահանումը բազմակի անգամ գերազանցի ներմուծմանը: Դա հնարավոր է այն ժամանակ, երբ ունես այնպիսի պրոդուկտներ, որոնց կարիքն ունեն արտաքին շուկաները: Եթե նայենք, թե թուրքական Bayraktar-ներն ինչ բաղադրիչներից են կառուցված, ապա Թուրքիայի կողմից, կարելի է ասել, միայն թիթեղն է ու էժան աշխատուժը:

Հիմնական բաղադրիչները կանադական կառավարման համակարգերն են, կան գերմանական, նաև իսրայելական որոշ բաղադրիչներ: Բերում, հավաքում են ու ասում՝ թուրքական է: Իրականում չունեն այդ բաղադրիչները ստեղծելու կարողությունը, բայց մենք ունենք: Մենք կարող ենք մերը ստեղծել, բայց քաղաքականությունը պետք է այդպիսին լինի: Խոսքը և՛ ինստիտուցիոնալ լուծումների, և՛ հարկային, և՛ կարգավորումների, և՛ դրամավարկային քաղաքականության մասին է: Միայն դրանք համադրելով կարելի է ստանալ իրավիճակ, երբ բիզնեսն իր համար ներդրումների ասպարեզ չի տեսնի առևտուրը, հերթական սուպերմարկետը կառուցելը, ձեթ բերելն ու այն եռակի թանկ վաճառելը:

Ձեթ բերողին էլ պետք է ասել՝ այդ ապրանքի վաճառքից 5 տոկոսից ավելի շահույթ չես կարող ունենալ, եթե ցանկություն ունես միջոցներ դնել բարձր տեխնոլոգիաների մեջ, այնտեղ շահույթի վերին շեմ սահմանված չէ: Սա լուծումներից մեկը կարող է լինել, ինչն այլ կերպ անվանվում է կառուցվածքային և սելեկտիվ կամ ընտրողական հարկային քաղաքականություն: Նույնը նաև վարկային ռեսուրսների հասանելիությանը կարող է վերաբերել: Այսինքն, պայմանական ասած, եթե ձեթի բիզնեսով ես զբաղված, ոչ մի սուբսիդիա չես կարող ունենալ, բայց եթե զբաղված ես ԱԹՍ-երի կամ դրանց դեմ պայքարի միջոցների արտադրությամբ, կսուբսիդավորեմ»:

Ատոմ Մարգարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև մի խնդրի, որը վերաբերում է գովազդային արշավներին: Նշենք, որ պատերազմի առաջին օրերից շատ բիզնեսներ դադարեցրել են իրենց գովազդային արշավները՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք: Միևնույն ժամանակ, սակայն, այսօր արդեն, մասնագետների կարծիքով, գովազդի բացակայությունը իր բացասական ազդեցությունն է ունենում բիզնեսի վրա: Տնտեսագետն այս իրավիճակում ողջամիտ ու օպտիմալ լուծումների անհրաժեշտության մասին ընդգծեց. «Մեր հասարակության նյարդերը լարված են, և, այո, գովազդների ակտիվությունը ինչ-որ տեղ նպատակահարմար չէ:

Բայց սկզբունքորեն բիզնեսն առանց գովազդի դժվար է բիզնես կոչել: Բայց գովազդ էլ կա, գովազդ էլ: Տնտեսագետներս լավ գիտենք, որ գովազդը նաև ասիմետրիկ ինֆորմացիա է ստեղծում: Այսինքն, ոչ միայն տեղեկացնում է, այլև ապատեղեկացնում է: Խնդրահարույց կողմ կա, բայց եթե ունես բոլորովին նոր ապրանք, որն իր պարամետրերով, իր որակով հայտնի չէ, դու գովազդով տեղեկացնում ես, ապրանքի առավելությունն ես ի ցույց դնում, ինչն անհրաժեշտ է այնքանով, որքանով… Ինչևէ, ցանկացած բիզնեսի համար անգամ այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներում լավագույն ելքը կլինի իր գովազդային արշավների օպտիմալացումը:

Պետք է գովազդել և տեղեկացնել, բայց չափի սահմաններում, իսկ չափը շատ պարզ է որոշվում: Բիզնեսը պետք է կարողանա ուսումնասիրություններ անել ու պարզել իր ապրանքի նկատմամբ պահանջարկի օպտիմալ ու լավագույն մակարդակը: Այսինքն, նաև պարզի, թե այդ գովազդն ինչ է իրեն տալիս, որքանով է ազդում պահանջարկաստեղծ դրական տրենդ ձևավորելու վրա և որքանով է վնասում իրեն, որովհետև գովազդը կարող նաև վնասել բիզնեսին ու շատ մեծ չափերով: Այնպես որ, այս օրերին, բնականաբար, այո, սա խնդրահարույց հարցերից մեկն է:

Չմոռանանք նաև, որ շատ լրատվամիջոցների ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկը գովազդներն են: Այստեղ կա խնդիր ու կարգավորումների անհրաժեշտություն. բիզնեսի համար իր ապրանքը, ծառայությունները հրամցնելու, գովազդելու ձևը, տեխնիկական ֆորմատները որքանո՞վ են ողջամտության սահմաններում ֆորսմաժորային իրավիճակներում: Այս պարագայում ողջամիտ ելքեր ու օպտիմալ լուծումներ են անհրաժեշտ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով» 
Ամենադիտված