Լոս Անջելեսի հայ երգիչներն ու երաժիշտները 50.000 դոլար են հավաքել Համահայկական հիմնադրամի համար
ՖՈՏՈԼոս Անջելեսում բնակվող երգչուհի Շպռոտի նախաձեռնությամբ հայ հայտնի երգիչներն ու երաժիշտները ակցիա են կազմակերպել, որի նպատակը Հայաստանի ու Արցախի համար գումար հավաքելն էր։ Այս մասին տեղեկանում ենք նրանց միկրոբլոգի էջերից։ Ակցիային մասնակցել են Ռազմիկ Մանսուրյանը, Շպռոտը, Նորոն, Արտաշ Ասատրյանը, Գրիշա Ասատրյանը, Արմինկան, Էռնա Յուզբաշյանը, Գոռ Եփրեմյանը եւ այլք։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ համախմբված ուժերով նրանց հաջողվել է 50․000 դոլար գումար հավաքել։
Посмотреть эту публикацию в Instagram
«50.000$ 7 ժամում: Հայաստան, Արցախ, Հայոց Բանակ: Շարունակելի…
Այսօր համախմբվել էինք Լոս-Անջելեսում ապրող երգիչ-երաժիշտներով:
Եվ սա լինելու է շարունակական», - գրել է Արմինկան։