Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բռնաբարություններ, էթնիկ զտումներ. ՄԱԿ-ը բացահայտում է Սիրիայում Թուրքիայի հանցագործությունները. Jerusalem Post

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ծայրահեղականներն իրագործել են մի շարք հանցագործություններ Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից Աֆրինը, Ջերաբուլուսը, Իդլիբը եւ Էթ Թել էլ Աբյադն ավելի քան չորս տարի անօրինական օկուպացնելուց հետո, գրում է Jerusalem Post-ը: Հոդվածը հրապարակվել է սեպտեմբերի 19-ին, սակայն NEWS.am-ը որոշել է ներկայացնել դրանից որոշ հատվածներ՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները: Այդ նյութը հերթական անգամ ապացուցում է, որ Անկարայի ցեղասպան քաղաքականությունը վերջին հարյուրամյակում գրեթե չի փոխվել:

«Վերջին տարիներին այդ մեղադրանքները ստացել են շատ ավելի լայն հնչեղություն եւ այժմ ներառվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի կիսամյակային հաշվետվության մեջ: Այս տարի ստացվել են միջազգային հումանիտար իրավունքին հակասող հանցագործությունների ամենաակնհայտ եւ համապարփակ ապացույցները, նշված է զեկույցի մեջ:

Հանցագործություններն ուղղված էին ընդդեմ կանանց եւ երեխաների, առաջին հերթին թիրախավորվում էին ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ եզդիներ, քրդեր, քրիստոնյաներ, որոնցից շատերը ենթարկվել են էթնիկ զտումների Սիրիայի՝ Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներում: Աբերին Զամանի կողմից գրված Al-Monitor-ի զեկույցում հեղինակը պատմում է տղայի մասին, որն առեւանգվել էր 2019 թվականին Թուրքիայից աջակցություն ստացող ընդդիմադիր Սիրիայի ազգային բանակի կողմից: Նշվում է, որ տղայի գերության ընթացքում ներկա են գտնվել ինչպես սիրիական ազգային բանակի, այնպես էլ ռազմական համազգեստով պաշտոնական անձինք, որոնք խոսել են թուրքերեն: Զեկույցում նաեւ բացահայտված են միջադեպի մանրամասները, երբ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի ծայրահեղականները ստիպում էին սիրիացի տղամարդկանց հետեւել մանկահասակ երեխայի բռնաբարությանը: Այդ դեպքը տեղի է ունեցել Աֆրինում 2018 թվականին:

Ավելի քան 150 000 քրդերի ստիպել են լքել իրենց տները օկուպացիայի հետեւանքներից խուսափելու համար, իսկ Անկարան մասնակցել է դեմոգրաֆիական փոփոխություններում, որոնք նույնական են 1990-ական թվականներին Բալկաներում էթնիկ զտումների գործընթացին: Անկարան քրդերին փոխարինել է Սիրիայում խմբերով, որոնք համարել է իր համար առավել լոյալ: Այդ խմբերը թալանել են տեղացիներին, հարձակվել ազգային փոքրամասնությունների կրոնական տաճարների վրա, առեւանգել են կանանց եւ պահել նրանց գաղտնի «սեւ» բանտերում: Թուրքիան ներխուժել է Աֆրին 2018 թվականին «ահաբեկչության» դեմ պայքարի քողի ներքո, սակայն այնտեղ ահաբեկչության որեւէ նշույլ չի եղել: Անկարան օգտագործել է Սիրիայում իր հանցագործներին, իսկ այժմ նաեւ Լիբիայում՝ հավաքագրելով սիրիացի փախստականերին արտասահմանում պատերազմներին մասնակցելու համար:

Ավելի վաղ հրապարակված ԱՄՆ-ի զեկույցում Թուրքիան մեղադրվում է Լիբիա հազարավոր սիրիացիներ տեղափոխելու մեջ: Նա նաեւ փորձել է ճնշել սիրիական ապստամբությունը եւ տրամադրել ընդդեմ քրդերի: Թուրքիան մեղադրում է քուրդ ահաբեկիչներին Քրդստանի աշխատանքային կուսակցությանն ադնամակցելու մեջ: 2015 թվականից Անկարան օգտագործել է իր պատերազմն ընդդեմ քրդերի՝ որպես առիթ հարեւան երկրի տարածք ներխուժելու համար: Ստանալով հաղորդագրություններ թուրքամետ սիրիացի ապստամբների հանցագործությունների մասին՝ Անկարան փորձել է հայտարարել, որ ինքն է աջակցում նրանց: Թուրքիայից աջակցություն ստացող ամենաարյունարբու խմբավորումներից մեկը՝ «Ախրար ալ Շարքիա»-ն, իբրեւ, դատավճռի է ենթարկել իր անդամներից մեկին սիրիացի ակտիվիս Խեւրին Խալաֆայի սպանության մեջ ներգրավվելու համար: Ծայրահեղականները հայտարարել էին որս Խալաֆի վրա եւ սպանել նրան 2019 թվականի հոկտեմբերին Սիրիա ներխուժելու ժամանակ:

Հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը հայտարարել է, որ համաձայնվել է Թուրքիայի ներխուժման հարցում, քանի որ հիանում է «չար եւ դաժան» առաջնորդներով, եւ որ Թուրքիայի ծայրահեղ աջակողմյա կուսակցությունն ունի այդ որակները: Այդ մոտեցումը հանգեցրել է Խալաֆ անունով անզեն կնոջ դաժան սպանության, որը ծայրահեղականները ցնծությամբ հրապարակում էին Համացանցում: Այդ ժամանակ Անկարան ոչինչ չէր նախաձեռնել այդ սպանությունը դատապարտելու համար: Փոխարենը ծայրահեղ աջակողմյա ԶԼՄ-ները տոնել են «ահաբեկչության չեզոքացումը»: Սակայն չկար որեւէ ապացույց, որ Խալաֆն ահաբեկիչ էր:

Թուրքական անօդաչուները հաճախ հարվածում էին Սիրիայում եւ Իրաքում ակտիվիստների ուղղությամբ: Անկարան անվանել էր այդ գործողությունները «ահաբեկչության չեզոքացում»: Թուրքիայում «ահաբեկչություն» բառը հաճախ կիրառվում է մարդկանց նկատմամբ, որոնք համաձայն չեն կառավարության հետ: Հումորիստները ազատազրկվում են պատմական անձանց մասին սքեթչերի պատճառով, իսկ անցած տարի հազարավոր մարդիկ ազատազրկվել էին «նախագահին վիրավորելու» համար: Անկարան նաեւ աշխարհում լրագրողների խոշորագույն բանտապահն է: Քանի դեռ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական խմբավորումները պնդում էին, որ Անկարան պատշաճ չի վճարում նրանց իրենց հանցագործություններն արդարացնելու համար, ապացույցները վկայում են, որ նրանց առեւանգել են, բռնաբարել եւ հարձակվել առավելապես ավելի աղքան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա: Անկարայի դեմ մեղադրանքներն այժմ թափ են հավաքում: Ըստ Rojava տեղեկատվական կենտրոնի վկայությունների՝ ներկայում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի օկուպացիոն ուժերի համար ծառայում են ԻՊ-ի անդամները: Վերջին տարվա ընթացքւոմ ԱՄՆ-ը գաղտնի ավիահարվածներ է հասցրել «Ալ Քաիդա» անդամների եւ այլ ծայրահեղականների ուղղությամբ Իդլիբում եւ դրա արվարձաններում, որտեղ գտնվում են թուրքական բանակի դիրքերը՝ մատնանշելով այդ ծայրահեղականների նեկայության մասին:

ՄԱԿ-ի զեկույցում ներկայացվել են նաեւ համակարգված թալանի թեմայով քննարկումները, ինչպես նաեւ փաստերը, թե ինչպես են Սիրիայի ազգային բանակի անդամները դռնեդուռ փնտրել քրդերին. պրակտիկա, որը կիրառվել է նացիստների կողմից, կրկին կիրառվել է ազգային փոքրամասնությունների դեմ: Այժմ պարզվում է, որ Անկարան փորձում է կրճատել սիրիական օկուպացված տարածքում իրագործված հանցագործությունների համար քննադատությունը: Զեկույցում նշվում է, որ Թուրքիան փորձում է ոչ միայն ձեւացնել, որ կարգուկանոն է հաստատում հանցագործություններին մասնակից սիրիական ազգային բանակում, սակայն նաեւ փորձում է կանգնեցնել միմյանց հետ պայքարող սիրիացի ծայրահեղականներին: Դա տեղի է ունենում, քանի որ այնպիսի շրջանները, ինչպես Աֆրինը, որոնք ժամանակին եղել են խաղաղ բնակավայրեր, դարձել են հրաձգությունների դաշտ Անկարայից աջակցություն ստացող խմբավորումների միջեւ: Համաձայն միջազգային իրավունքի՝ օկուպանտ երկիրը պետք է երաշխավորի տեղաբնակների իրավունքները: Զեկույցում ասվում է առանց դատավարության եւ հետաքննության սպանությունների տարածված պրակտիկայի, անհամաչափ ուժի, անհետացումների եւ կանանց ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա հարձակումների մասին:

2018 եւ 2019 թվականներին Անկարայի առաջին ներխուժումների ժամանակ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կարծես հաստատել են այդ քայլը կամ Թուրքիայի կողմից սպառնալիքների, կամ այն պատճառով, որ նրանք ընդունել են պնդումները, որ Թուրքիան փորձում է հաստատել անվտանգություն Սիրիայի հյուսիսում: Փոխարենը Սիրիայի հյուսիսը դարձել է շատ ավելի վտանգավոր եւ վերածվել ծայրահեղական խմբավորումների ապաստարանի:

Պարզ չէ՝ կնպաստի՞ արդյոք ՄԱԿ-ի զեկույցը Սիրիայի հյուսիսում եւ թուրքական զորքի օկուպացրած շրջաններում փոփոխություններին: Չարաշահումների եւ էթնիկ զտումների մասին վկայությունները շատ ավելի ակնհայտ են, սակայն աշխարհն ընդհանուր առմամբ դադարել է լինել լիբերալ՝ հիմնված միջազգային կարգուկանոնի հիմնական օրենքների վրա, ուստի երկրներն այլեւս չպետք է պահպանեն միջազգային օրենքները: Հենց այդ պատճառով վերջին տարիներին աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններ դարձել են նոր, ավելի կոշտ ավտորիտարիզմի օբյեկտ:

Ինչպես նշում են Վաշինգտոնում, ոչինչ չի անի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն, իսկ ԵՄ-ն վարում է ներքին պայքար իր սեփական խնդիրների դեմ, եւ բնակչության շրջանում խաղաղության հույս գրեթե չկա: Դա նշանակում է ավելի ցնցող փաստեր կանանց առեւանգումների մասին եւ այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից աջակցության ստացող զինված հանցախմբերին թույլատրվում է անել ամեն ինչ իրենց ցանկությամբ:

Այնպիսի անձինք, ինչպես Խեւրին Խալաֆն էր, որը հավատում էր, որ ԱՄՆ-ը եւ նրա ժողովրդավար արժեքներն ու մարդու իրավունքները թույլ կտան լինել խաղաղ ակտիվիստ, տեղեկացրին, թե իրականում որքան փխրուն է այդ պաշտպանությունը»:

 

 

Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում
Ամենադիտված