Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել, դրա համար էլ նորից ցեխ են շպրտում «Սասնա ծռերի» վրա

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ բացահայտվել են ՊՊԾ գնդի տարածքում 3 ոստիկանների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության հեղինակները։

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե կոնկրետ ովքեր են, ըստ ՀՔԾ-ի, այս սպանությունների հեղինակները: Նշենք, սակայն, որ Յուրի Տեփանոսյանի մասով ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենք այդ ոստիկանի սպանության հետ որևէ առնչություն չունեն։ Ավետիսյանը ընդգծել էր նաև, որ այն վայրը, որտեղ սպանության պահին գտնվել է Տեփանոսյանը, իրենց համար տեսանելի չէ։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։

Այս մտահոգությունը մեզ հետ զրույցում կիսեց նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ Տեփանոսյանի մահը վիճելի է, և դեռ պետք է տեսնել, թե ինչ ապացույցներով է ՀՔԾ-ն այսօր նման հայտարարություններ անում. «Շատ լավ իմանալով մեր իրավապահ մարմինների նախաքննության աշխատանքը՝ վստահություն չունեմ, թե այնպիսի անհերքելի ապացույցներ ունեն, որ կարող էին նման հայտարարություն անել։ Սա միակողմանի հայտարարություն է»։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ մեր երկրում ոստիկանների հետ կապված ցանկացած հարց լուծվում է ոստիկանական համակարգի օգտին, պետք է սպասել և տեսնել, թե ինչ հիմքեր ունեն նման հայտարարություններ անելու:

«Ես այն կարծիքին չեմ, որ եթե ոստիկանի մահ է, ապա պետք է միանշանակ մենք ընդունենք այն, ինչ մեզ մատուցվում է։ Օրենքի առջև բոլորը հավասար են, բոլորն ունեն օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրավունք։ Ես տեսա նաև, որ կա տեղեկատվություն, որ ոստիկանների սպանության հեղինակները ցմահ են դատապարտվելու. կարծում եմ՝ կանխակալ մոտեցում կա»,- ասաց մեր զրուցակիցը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ փաստաբաններին որևէ տեղեկեություն այդ մասին չեն տրամադրել. «Մեր ինֆորմացիան այս պահին զրո է։ Ովքեր են այդ երեք անձինք՝ դեռ հայտնի չէ։ Մեր մեղադրանքի ծավալի մեջ դրա վերաբերյալ ոչինչ չկա»։

Բաղդասարյանի պաշտպանյալները Յուրի Տեփանոսյանի սպանության ժամանակ արդեն ՊՊԾ գնդի տարածքում չեն եղել, և փաստաբանի ենթադրությամբ՝ դա չէր կարող ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից լինել։

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունն, ըստ մեր զրուցակցի, պաշտպանական կողմի վրա ազդելու համար է. ««Օրինական» շանտաժի եղանակ է պարզապես։ Ճիշտ կլիներ՝ սկզբում մեղադրանքը փոխեին, հետո նման հայտարարություններ անեին։ Ես կարծում եմ՝ դրանք ավելի շատ քաղաքական հայտարարություններ են, որոնք ուղղված են ավելի շատ դրսին՝ որոշակի հարցեր լուծելու համար, որովհետև այսօր Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, մասնավորապես՝ տարածքների վերադարձման հարցը, իսկ մեր պաշտպանյալները դեմ են տարածքների հանձնմանը»։

Հարություն Բաղդասարյանի կարծիքով՝ որպեսզի այդ հարցում իշխանությունների ձեռքերը մի փոքր ավելի ազատ լինեն, հիմա այդ մարդկանց վրա պարզապես ցեխ են շպրտում: «Սա արվում է պարզապես նրանց հեղինակությունը իջեցնելու համար, բայց չեն կարող, քանի որ «Սասնա ծռերի» հեղինակությունը գնալով բարձրանում է։ Իշխանությունը շատ վտանգավոր բան է այսօր անում»,- եզրափակեց Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը։

Էներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր. «Փաստինֆո»Ոստիկանության ծառայողներն ապօրինի ծառահատումների հերթական դեպքերն են բացահայտելԻրանը մշակում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին հակազդելու «Դիմադրության պակտ». TasnimԻնչ դիրքեր են զբաղեցնում հայ գրոսմայստերները Ղազախստանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարումՆիժնի Նովգորոդում երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան տուժածներ Քանի՞ տուժած կա «Դոմուս»-ում հրդեհիցՀայտնի է «Դոմուս» կահույքի սրահի հրդեհի պատճառը Չի հասել ջրի ծորակին․ նոր մանրամասներ 15-ամյա երեխայի մահվան դեպքից «Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհովԲաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին Իրանը փորձարկել է ատոմային զենք և Հայաստանում երկրաշարժ առաջացրելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դելամեն կոնյակ Դպրոցներից մեկում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների«Դիվանագիտական ​​կոռեկտությունը որպես թուլություն». Հայաստանի իշխանությունների փափկասունությունը կանդրադառնա երկրի վրա«Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլուցիային»   «Ռոսիա 1»-ի լրատվականն առավոտից չի աշխատում. խոշոր հարձակում՝ ռուսական ալիքների վրաԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ. պատմության այս օրը (07 հոկտեմբեր)Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է այսօրԱդրբեջանում զինվոր է մահացել ՆԳՆ-ն զգուշացնում է Լավ լուր՝ մետրոից օգտվողների համար«Վահեն շատ լավ տղա էր»․ մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 42-ամյա կինը մահացել էՀոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինիՌԴ-ում կիրակի գիշերը ցրտահարություններ են սպասվում. սնդիկի սյունը կիջնի մինչև -2°C Ինքնասպան եղած զինվորը գրություն էր թողել․ մանրամասներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի ԻրանինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է
Ամենադիտված