Reuters-ը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղահանված արցախցիների մասին (լուսանկարներ)
ՖՈՏՈReuters գործակալությունը ռեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Արցախից ADM Diamond ադամանդագործական գործարանի տարածք տեղափոխված արցախցիների մասին։
Պատմելով Արցախից Երևան տեղափոխված Աննա Օսիպյանի և նրա երկու թոռների մասին՝ գործակալությունը գրում է, որ վերջիս շուրջ 200 հարյուր հայրենակիցների, մասնավորապես՝ երեխաների հետ ժամանակավոր ապաստան է գտել ադամանդագործական գործարանում՝ նշելով, որ կնոջ ամուսինը մահացել է դեևս 1994-ին, երբ Ադրբեջանը կրկին գնդակոծում էր Ստեփանակերտը։
«Սա մեր երրորդ պատերազմն է»,- Ստեփանակերտի 56-ամյա բնակիչի խոսքը մեջբերում է գործակալությունը։
ADM Diamond ադամանդագործական ընկերության տնօրեն Արսեն Արտաշեսյանը Reuters-ին պատմել է, որ Արցախում Ադրբեջանի արձակած առաջին արկերից ժամեր անց ընկերությունն ավտոբուս է ուղարկել հակամարտության գոտուց մարդկանց տարհանելու համար:
«Երբ պատերազմ է ընթանում, մենք չենք կարող խոսել շահույթի մասին։ Մենք գործարանը վերածել ենք արցախցի փախստականների համար բնակության վայրի։ Որոշ մարդիկ այլևս տներ չունեն»,- ասել է նա գործակալությանը։
Արտաշեսյանը նաև հայտնել է, որ պատերազմից հետո կքննարկվի Արցախում ևս մեկ փոքր գործարանի գործարկման հնարավորությունը և այդ նպատակով արցախցիներին պատրաստվում են սովորեցնել ադամանդագործության արվեստը։