Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամին նռնաձորցիներին չի վախեցնում, նրանք հավատում են հայ զինվորի ուժին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Պատերազմի թիկունքում գտնվող Նռնաձոր գյուղում կյանքը բնականոն հունով է ընթանում, մարդիկ ահաբեկված չեն, ասում են՝ թող հանկարծ ժողովուրդը չմտածի, որ իրենց գյուղում կյանքը մեռած է։

Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղության վերջին և պատերազմի թիկունքում գտնվող առաջին գյուղը Նռնաձորն է։ Այստեղ առաջինն են լսում հակառակորդի հրետակոծությունների ձայները, կրակահերթերը և զգում անօդաչուների ներկայությունը։

Չնայած դրան, նռնաձորցիները վստահեցնում են, որ իրենց բնականոն կյանքը շարունակվում է, քանի որ գիտեն հայ զինվորի քաջությունն ու վախենալու բան չունեն։

«Մեր կյանքը շարունակվում է, մենք հանգիստ, առանց վախենալու ապրում ենք այստեղ, օրվա ընթացքում դուրս ենք գալիս այգի՝ օգնում ընտանիքի անդամներին բերքահավաքի հարցում։ Անհամբեր սպասում ենք դպրոցները բացվի, որ դասի էլ գնանք»,-ասում է երիտասարդ աղջիկներից մեկը։

Աղջնակի մայրիկը հավելում է, որ երբեք թույլ չեն տա թուրքն իրենց վախեցնի։

«Ճիշտ է, բոլորիս սրտում ցավ կան, բայց այդ ցավը մեզ ավելի ուժ է տալիս։ Չենք թողնում, չենք գնում, որ մեր տղերքն իմանան ինչի համար են կռվում։ Էս հողը մենք ո՞ւմ թողնենք գնանք, այդ պատվին չենք արժանացնի թուրքին»,-ասում է երիտասարդ կինը։

Ընտանիքի տատն էլ հավելում է, որ երեխաները դուրս են գալիս բակ, խաղում են, ու հանկարծ մարդիկ չմտածեն, որ իրենց գյուղում կյանքը մեռած է։

«3 օր առաջ գնացել էի մեր հրապարակ, շատերին տեսա, զբոսնում էին, ճիշտ է՝ ձայներ լսում ենք, բայց դրանք մեզ չեն ահաբեկում, որովհետև գիտենք, թե մեզ ինչպես են պաշտպանում»,-ասում է տարեց կինը։

Գյուղի երիտասարդներից մեկն էլ ավտոմեքենայի բեռնախցիկն է ցուցադրում, որը լիքն է նռերով, ասում է՝ բերքահավաքի ժամանակն էր, հո չէին թողելու ծառերի վրա փչանար։

«Այսօրվա քաղածս նուռն է, արդեն ուզող կա, տանում եմ վաճառեմ»,-ասում է երիտասարդը։

Գյուղի տարեց տղամարդկանցից մեկն էլ իր խոսքում շեշտում է, որ ոչ ոք չի պատրաստվում իր տունը լքել։ Բոլոր տղամարդիկ պատրաստ են զենք վերցնել ու մեկնել ռազմաճակատ։

«Մենք մեր հողն ու ջուրը երբեք չենք թողնի։ Մենք գրաված տարածքներ չունենք, այլ ունենք հայկական պատմական հողեր, որը ժամանակին ազատագրել ենք։ Ճիշտ են ասում զինվորները՝ եթե հետ ես նայում ու տեսնում ես գյուղում մարդ չկա, մտածում ես՝ բոլորը գնացին, բա ես մնամ այստեղ ի՞նչ անեմ։ Դրա համար գյուղերից ոչ մեկը չպետք է հետ քաշվի իր տարածքից ու լքի իր տունը»,-ասաց տարեց տղամարդը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 221 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ
Ամենադիտված