Ողբերգական վթար Արարատում. 19-ամյա վարորդը տեղում մահացել է. 3 վիրավորներին դուրս են բերել մեքենայից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 26-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ոստիկանության բաժանմունքի դիմաց տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 MV 243 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին. ավտոմեքենայի վարորդը (19-ամյա Դ. Վ.) տեղում մահացել է, իսկ ուղեւորը (20-ամյա Ֆ. Մ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Արարատ քաղաքի բժշկական կենտրոն։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ՝ 21-ամյա Ա. Գ.-ին եւ 14-ամյա Տ. Գ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: