Եթե կոնգրեսականի առաջարկն ընդունվի, ադրբեջանցիները կզրկվեն ԱՄՆ մեկնելու իրավունքից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ կոնգրեսականները շարունակում են կառավարությունից պահանջել, որ տարբեր պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի և դրա քաղաքացիների հանդեպ:
Մասնավորապես, կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները: Նա հայտարարել է նաև, որ հաշվի առնելով հանգամանքը, որ պետդեպարտամենտի բազմաթիվ փորձերը, որոնք ուղղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ձախողվում են: Մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են:
«Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ», -նշել է նա :
Նա հրապարակել նաև հոկտեմբերի 23-ին կոնգրեսականների կողմից Պոմպեոյին ուղարկած նամակը, որը հեղինակել էին չորս կոնգրեսականներ և ստորագրվել ևս 24 կոնգրեսականի կողմից։
Նշենք նաև, որ Մագնիտսկու պատժամիջոցները կիրառելու դեպքում Ադրբեջանցիները կզրկվեն ԱՄՆ մուտքի վիզայից և ԱՄՆ բանկերում ունեցած ադրբեջանի քաղաքացիների ֆինանսական ակտիվները կարգելափակվեն: Նման որոշում կայացնելու դեպքում երկար ժամանակ բավական դժվար կլինի ազատվել այդ արգելքներից և վերադառնալ անցյալին, քանի որ այդ պատժամիջոցների կիրառումից հետո Ադրբեջանը դեռ երկար ժամանակ կշարունակի մնալ որպես անցանկալի երկիր և դուրս կմնա շատ այլ նախագծերից:
Աննա Աղայան