Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանն արդեն մեծապես կախված է Թուրքիայից». հինգ րոպեի ֆենոմենը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրադադարի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը կոնկրետ Թուրքիան է արհամարհում՝ ստիպելով Ադրբեջանին ռազմական գործողություններ իրականացնել: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը: «Թուրքիան է անընդհատ Ադրբեջանին ստիպում կռվել և դա հենց այնպես չի անում: Այս վարքագիծն ամենևին չի բխում «պատմական հողեր ազատագրելու» Թուրքիայի «հայրենասիրական» մղումներից: Այստեղ Թուրքիայի կողմից Ռուսաստանին ուղղված մեսիջ կա. մասնավորապես՝ Հարավային Կովկասում երկուսով հարցեր լուծելու իմաստով:

Ասում է՝ արի այդ հարցերի լուծման մեջ 50/50 տոկոսով բաժնետեր դառնանք, կեսը՝ դու, կեսը՝ ես: Մի բան, որին, այնուամենայնիվ, Ռուսաստանը դեմ է. հասկանում է, որ եթե այսօր նույնիսկ ոչ թե 50/50, այլ անգամ 70/30 մասնաբաժնով համաձայնի Թուրքիայի հետ ինչ-որ հարցեր լուծել, ապա վաղը Թուրքիան Ռուսաստանին ասելու է՝ դե, արի, Միջին Ասիայում էլ նույն սկզբունքով հարցեր լուծենք, ու անտեղ էլ կոնֆլիկտ կհրահրի: Հետո կասի՝ Հյուսիսային Կովկասում կամ Ղրիմում էլ խնդիրներ կան և այսպես շարունակ: Այնուամենայնիվ, Ռուսաստանը համաձայն չէ Թուրքիայի պահանջին, և դա է պատճառը, որ Թուրքիան Ադրբեջանին ստիպում է կռվել:

Իսկ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ունեցած որոշակի հաջողություններն իր զորքերի հաջողությունը չեն: Հիմնականում Թուրքիան է մեծապես աջակցում ադրբեջանական բանակին. մեծ հաշվով, Ադրբեջանն արդեն մեծապես կախված է Թուրքիայից և ուղղակի ստիպված է համակերպվել: Այսինքն, սա Թուրքիայի խաղադրույքն է, և Թուրքիան նման կերպ խաղում է նաև Սիրիայում, Լիբիայում և այլն»,-ասաց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալ յանի խոսքով, եթե գերտերությունները ցանկություն ունենան, հինգ րոպեում կարող են դադարեցնել պատերազմը: «Եթե լուրջ ճնշում ուզենային գործադրել, հինգ րոպե հետո պատերազմը կանգ կառներ: Եվ խոսքն ամենևին բանակցային մեթոդների մասին չէ: Խոսքը հատկապես պատժամիջոցներ կիրառելու մեթոդի մասին է:

Ընդամենը հինգ րոպեն բավական է, բայց խնդիրն էլ հենց այն է, որ չեն անում դա: Օրինակ՝ նույն ԱՄՆ-ն պատժամիջոցներ շատ է սիրում, Թուրքիայի դեմ 100 կամ 200 մլրդ դոլարի պատժամիջոց կիրառելու պարագայում թուրքական լիրան ամբողջովին անկում կապրի, տնտեսական իրավիճակը վերջնականապես կխարխլվի: Միևնույն ժամանակ, կարելի է դիտարկել Ադրբեջանից գազ ու նավթ չգնելու կամ այդ երկրների ֆինանսական ունեցվածքի վրա տարբեր կալանքներ դնելու հնարավորությունները: Բայց փաստ է, որ նման քայլեր չեն արվում: Պետք է մտածել՝ ինչո՞ւ: Մեր իշխանությունները պետք է մտածեն, թե ինչու է հայտարարվում զինադադարի մասին, բայց զինադադարը, որպես այդպիսին, իրականություն չի դառնում: Իրականում ԱՄՆ-ից ստացվող հայտարարությունները նախընտրական կամպանիայի տիրույթում են: Հայերին ընդամենը գովաբանում են, ոչ ավելին:

Լուրջ ճնշում գործադրելու ցանկությունը չկա, որովհետև Թուրքիան իրենց համար այս պահի դրությամբ կարևոր գործընկեր է»,-նշեց Ա. Բադալյանը: Այդ համատեքստում առանձին անդրադառնալով Ռուսաստանի գործոնին՝ նա շեշտեց. «Ռուսաստանը Հարավային Կովկասը ազդեցությունների դաշտ է համարում և այդ առումով Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները միշտ նույն հարթության մեջ է ուզում դիտել: Կարծում է՝ հարաբերությունները պետք է հավասարեցնել, որովհետև երկուսն էլ լավ հարևաններ են: Երկուսին հավասարաչափ լավ դիտարկելու իդեա ֆիքս ունի, քանի որ չի բացառում Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու հավանականությունը: Մինչդեռ դա երբեք իրականություն չի դառնա, որովհետև Թուրքիան բավականին լավ նստած է Ադրբեջանում:

Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտնի, թեպետ մինչ այս էլ չէր մտնելու: Այս գաղափարն իրեն չի արդարացնելու հենց միայն այն պատճառով, որ, ըստ մի շարք տեղեկությունների, Ալիևն արդեն ամբողջովին Թուրքիայի հսկողության տակ է: Հայաստանում կա ռազմաբազա, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը երբեք ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ չի դառնալու, բայց Ռուսաստանին թվում է, թե Ադրբեջանի առումով հետագայում ինչ-որ ինտեգրացիոն գործընթացներ կարող են լինել:Ռուսաստանը, սակայն, դրանով ոչինչ չի շահելու: Ռուսաստանին էլ է հասկանալի՝ ուզում է անպայման լավ հարաբերություններ ունենալ, խաղաղապահ զորքեր մտցնել, բայց իրականում Ադրբեջանն այնպիսի պայմաններ է դնում, որը, բնականաբար, ոչ ոքի ձեռք չի տալիս: Ադրբեջանի նպատակը բոլոր գյուղերն ու բնակավայրերը ոչնչացնելն է»:

Անդրադառնալով ԱՄՆ-ին՝ քաղտեխնոլոգը շեշտեց, որ Թրամփը, կարծես, այս պահին Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հետաքրքրություններ չունի: «ԵՄ-ն ևս չունի: Եթե նկատել եք, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին այլևս ոչ ոք չի խոսում: Կարծես այն անցած մի փաստաթուղթ է, որն իրենից այլևս որևէ կարևորություն չի ներկայացնում, որի մասին անգամ չեն էլ խոսում: ԵՄ-ից Ֆրանսիան է ակտիվ երկիր այս գործընթացում, բայց, մեծ իմաստով, ԵՄ-ն ընդամենը հանգիստ իրավիճակ է ուզում, որ փախստականները չգնան Եվրոպա: Ոչ ավելին»,-հավելեց նա: Արմեն Բադալ յանի դիտարկմամբ, պատերազմը հաջորդ րոպեին կդադարի նաև այն ժամանակ, երբ հայկական դիվանագիտությանը հաջողվի մեջտեղից հանել Թուրքիային:

«Ադրբեջանն առանց Թուրքիայի դրդման չի շարունակի պատերազմը: Հիմնականում թուրքական զորքերն են կռվում: Ադրբեջանը երեք անգամ հրադադարը մերժելու հրահանգը ստացավ Թուրքիայից: Հիմա եթե կարողանան Թուրքիային խաղից հանել, զինադադարը կլինի: Բայց հարցն այն է, թե կարո՞ղ են արդյոք հանել Թուրքիային գործընթացից: Ինչո՞ւ, որովհետև Էրդողանի օրոք Թուրքիայում ստեղծվել են պատկերացումներ, թե իրենց երկիրը գեոպոլիտիկ մեծ խաղացող է, Էրդողանն իրեն արդեն «Մեծ թուրանի» հիմնադիր է պատկերացնում: Սրանք իրականում ցանկություններ են, իսկ իրողությունն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը չի դիմանում ու շուտով կտրաքի, այն առանց այն էլ վատ վիճակում է»,-ընդգծեց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալ յանի հետ զրույցում անդրադարձանք նաև մի շարք քաղաքների կողմից Արցախի անկախությունը ճանաչելու նշանակությանը: «Դրանք հիմնականում զուտ զգացմունքային նշանակություն ունեն: Արցախի անկախության ճանաչումը, ըստ էության, ո՛չ ԵՄ-ին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ էլ ԱՄՆ-ին ձեռնտու չէ:

Այս պահի դրությամբ ոչ մեկի շահերի համար ձեռնտու չէ Արցախի անկախությունը ճանաչելը, որովհետև դա կարող է խնդիրներ առաջացնել. կա Շոտլանդիայի հարց, կա Կատալոնիայի հարց, կան նաև այլ փոքր տարածքների անկախության ճանաչման հարցեր: Հիմա պարզապես տարբեր երկրներում գործող հայկական լոբբինգային կառույցների աշխատանքի շնորհիվ տարբեր քաղաքներ Արցախի անկախությունը ճանաչում են, բայց քաղաքի կողմից անկախություն ճանաչելը ոչ մի նշանակություն չունի. անկախության իրավական ճանաչումը տվյալ երկրի ԱԳՆ-ի կողմից է իրականացվում: Օրինակ՝ ԱՄՆ նահանգների մեծ մասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց ֆեդերալ կառավարությունը՝ ոչ»,-ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա
Ամենադիտված