«Ես չեմ խնդրել հայուհի լինել. իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
ՖՈՏՈՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օրերս նշել է հոբելյանը. հայուհին 40 տարեկան է դարձել։ Instagram-յան էջի Stories բաժնում ռեփեր Քանյե Ուեսթի կինը ցույց է տվել ծաղկեփնջերի եւ նվերների մի մասը, որոնք ստացել է ընկերներից։ Հեռուստաաստղին բլուզ են նվիրել․ որի վրա գրված է. «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։
«Եվ դա ճիշտ է»,- գրության արձագանքել է Քիմը։
Հայաստանի համար այս բարդ օրերին Քիմն աջակցում է հայրենիքին։ Նա 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։