Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևին կզոհաբերեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Պուտինն ու Էրդողանը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը: Ինչպես առաջին անգամ, այս դեպքում էլ զանգահարողը եղել է Էրդողանը: Ընդ որում, հատկանշականն այն է, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունեցել Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ նրանք քննարկել են Արցախի, Լիբիայի և Սիրիայի իրավիճակներին վերաբերող հարցեր: Արդյո՞ք Պուտին-Էրդողան զրույցը եղել է Լավրով-Չավուշօղլու զրույցի շարունակություն, և արդյո՞ք այն ընթացել է մի տրամաբանությամբ, որը առաջացրել է Էրդողանի զանգի անհրաժեշտություն: Ստեղծված իրավիճակում հատկանշական է հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մի դրվագ:

Ըստ որի՝ Պուտինն Էրդողանին հայտնել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ իր շփումների մասին՝ միտված իրավիճակի ապաէսկալացմանն ու հրադադարին: Սա թերևս նշանակում է, որ Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Ալիևի խնդիրը: Ի՞նչ համատեքստում է այն քննարկվել՝ իհարկե, դժվար է ասել, սակայն եթե ՌԴ նախագահը Էրդողանի զանգին ի պատասխան նրան հայտնում է Ալիևի հետ իր զրույցների մանրամասներ, դա նշանակում է, որ այդ գործում տեղի է ունեցել որոշակի կոմունիկացիոն-բովանդակային խզում, կամ այլ կերպ ասած՝ կան հիմքեր եզրակացնելու, որ Ալիևը խաղացել է երկակի խաղ, ինչի մասին էլ Պուտինը իրազեկել է Էրդողանին:

Պարզ է մի բան՝ Ալիևի զոհաբերության պահը հասունանում է: Թուրքիան փորձում է պայմանավորվել Ռուսաստանի հետ, գալ ինչ-որ նվազագույն պայմանավորվածության, քանի որ Բաքվի միջոցով պատերազմելու շանտաժի ռեսուրսը անսպառ չէ: Սակայն Մոսկվան, ըստ երևույթին, ակնարկում է, որ հնարավոր չէ պայմանավորվել «Ալիևի վրա»: Այստեղ թերևս արժե հիշել, որ պատերազմից շաբաթներ առաջ, շնորհավորելով Մեհրիբան Ալիևայի ծննդյան տարեդարձը, ընդ որում՝ չունենալով դրա, այսպես ասած, արարողակարգային անհրաժեշտությունը կամ պարտավորությունը, Պուտինը նրան հռչակել էր Ադրբեջանում «Ռուսաստանի իսկական բարեկամ»՝ շնորհավորական ուղերձում որևէ անգամ որևէ առիթով չտալով Իլհամ Ալիևի անունը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»
Ամենադիտված