Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը ազդեցության գոտին կթուլանա՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրերս Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի չպահպանումով: Թրամփը չի մանրամասնել, թե հատկապես ումից է հիասթափված, բայց ամերիկյան տեխնոլոգիաները նրան անկասկած հնարավորություն տալիս են պարզելու, թե ով է խախտել հրադադարը, ով եւ ինչպես է կրակել կամ հրթիռակոծել հոկտեմբերի 26-ի առավոտյան 8-ից հետո, երբ պետք է ուժի մեջ մտներ հրադադարը: Հետևաբար, Թրամփը չի կարող հիասթափվել անհասցե կամ լղոզված: Հակառակ պարագայում, հիասթափություն է առաջացնելու ինքը՝ ԱՄՆ նախագահը, որը ակնկալում է վերընտրվել այդ պաշտոնում: Ըստ այդմ, ո՞րն է Թրամփի հիասթափության գինը և ո՞վ պետք է վճարի այն՝ Բաքու՞ն, որ պատերազմի և հրադադարի խախտման գործիքն է, թե՞ Անկարան, որը պատերազմի հրաձիգն է: Թրամփը պարբերաբար հիշեցնում է Թուրքիայի վրա մեծ ազդեցությունը, բայց դա գոնե առայժմ չի ազդում Կովկասում պատերազմ սկսած Էրդողանի վրա:
 
Այն հանգամանքը, որ Նահանգները ազդել իրապես կարող է, կասկած չկա: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես, երբ և երկրորդ՝ կկիրառի՞ արդյոք ազդեցության գործիքակազմը: Դա էլ իհարկե որոշվելու է քաղաքական գնով, որովհետև, եթե Վաշինգտոնը զսպում է Անկարային, դա բխում է Ռուսաստանի շահից: Այդ դեպքում Թրամփի մոտ առաջանում է հարցը, թե որն է իր շահը: Մյուս կողմից, սակայն, ԱՄՆ-ն հնարավոր է ընտրել է այդ տարբերակ՝ ոչ թե ինչ որ բան անել Ռուսաստանի համար, օգնելով Մոսկվային այդ կերպ, այլ օգնել, որպեսզի ինչ որ բան կարողանա անել Մոսկվան: Այսինքն, ԱՄՆ-ն չի կանգնեցնում Անկարային, բայց նրա վրա ճնշմամբ ստեղծում է վիճակ, երբ Թուրքիան չի կարողանում ամուր և վստահ դիրքից խոսել Ռուսաստանի հետ և հակառակը՝ Թուրքիայի հետ վստահ կարող է խոսել Մոսկվան:
 
Հարց է առաջանում՝ արդյոք Վաշինգտոնին հաջողվում է ստեղծել այդ վիճակը: Համենայն դեպս հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն երկրորդ անգամ իր նախաձեռնությամբ զանգահարում է Պուտինին: Ընդ որում, հետաքրքիր է, որ երկու անգամ էլ դա տեղի է ունենում ԱՄՆ որոշակի գործողության ֆոնին: Մասնավորապես, Էրդողանն առաջին անգամ զանգահարեց Պուտինին պատերազմից 18 օր անց, երբ առաջին անգամ Թուրքիայի մասնակցության մասին խոսել էր ԱՄՆ պետքարտուղարն ու ասել, թե կոչ են անում չաջակցել Բաքվին: Երկրորդ անգամ Էրդողանը Պուտինին զանգահարում է պետքարտուղար Պոմպեոյի Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո, որտեղ նա պնդել է հրադադարի անհրաժեշտությունը, իսկ Թրամփն էլ հայտնել է իր հիասթափությունն այն չպահելու առիթով:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացել
Ամենադիտված