Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկներն այնքան բժիշկ չեն, որ քրոջս աչքերը չէին փակել. մահացած ծննդկանի եղբայրը մանրամասներ է պատմում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին ծննդաբերած եւ ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները պնդում են, որ նա մահացել է ոչ թե արգանդի վիրահատության ժամանակ, այլ ավելի շուտ: NEWS.am-ի հետ զրույցում Հռիփսիմեի եղբայրը՝ Հրանտը, նշեց, որ բժիշկները, երբ ասել են, որ Հռիփսիմեն մահացել է, իրենք անմիջապես մտել են վիրահատարան եւ նրան գտել սառած վիճակում՝ աչքերը բաց:

«Մինչեւ վիրահատությունը մեզ ոչ ոքի չեն թողել, որ մտնենք նրա մոտ, միայն մահանալուց հետո են եկել ասել՝ էլ չկա, մտա ներս, տեսա աչքերը բաց: Մեր բժիշկներն այնքան բժիշկ չեն, որ նույնիսկ իմ քրոջ աչքերը չէին փակել:

Ասում են նոր մահացավ, բայց մտանք արդեն սառել էր, ցանկացած մարդ գիտի, որ դիակը 10-15 րոպեում չի սառում: Ես համոզված եմ, որ արգանդը հեռացնելու մասին վիրահատության պատմությունը իրենց կողմից մի խաղ է եղել, որպեսզի մեզ շփոթության մեջ գցեն, իմ քույրը շուտ է մահացել:

Մեզ եկան ասացին, եթե ուզում եք, որ կյանքը փրկենք՝ պետք է արգանդը հեռացնենք, մենք էլ ասել ենք՝ կյանքը փրկեք, ինչ ուզում եք արեք: Ես բժիշկ չեմ, բայց հասկանում եմ, որ այդ կարճ ժամանակահատվածում չէին հասցնի վիրահատություն անել, մտան, 10 րոպե չէր անցել, արագի մեջ ասին՝ էլ չկա, պրոցեսը շատ կարճ է տեւել»,-ասաց նա:

Հրանտի խոսքով, երբ ծննդաբերելուց ընդամնեը 30 րոպե անց Հռիփսիմեն զանգել է սկեսրոջը եւ ասել՝ հասեք,մահանում եմ, միանգամից շտապել են հիվանդանոց, սակայն, բժիշկները թույլ չեն տվել, որ մտնեն նրա մոտ՝ ասելով, որ վիրահատության համար անհրաժեշտ է հիվանդանոց հասցնել բժիշկների. «Ես իմ քրոջ կյանքը փրկելու համար ամեն ինչի պատրաստ էի, հիվանդանոց ենք հասել, անգամ քրոջս մոտ չենք հասցրել մտնել, առաջինը ես եմ հիվանդանոց գնացել ու ինձ միագամից բժիշկների հեռախոսահամարներ ու հասցեներ են ասել, որ գնամ իրենց հետեւից: Բոլոր բժիշկներին ես ու իմ ընկերներն ենք իրենց տներից տարել հիվանդանոց, նաեւ արյան հարցերն ենք լուծել՝ մի բժշկից արյունը տարել ենք մեկի մոտ, մյուսից՝ մյուսի, մինչեւ վիրահատությունը»:

Հրանտը նշեց, որ իր քրոջ մահվան մեջ միակ մեղավորները բժիշկներն են եւ նրանք պետք է ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դժվարացել էր պատասխանել՝ ո՞րը կարող էր լինել մահացած ծննդականի մոտ առաջացած արյունահոսության պատճառը, նա հորդորել էր սպասել դատաբժշկական փորձաքննության պատասխանին:

Նշենք, որ մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է հեշտոցի պատի հետծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արնահոսություն, ներքին օրգանների սուր սակավարյունություն, ինչը հանգեցրել է հեմոռագիկ շոկի:

Ավելի վաղ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Մահացած ծննդկանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշել էր, որ դեռեւս 21 օր առաջ բժիշկները զննելուց հետո որոշել են Հռիփսիմեին վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության, սակայն, ծննդականը ծննդաբերելուց ժամեր անց մահացել է՝ բժիշկների անտարբերության պատճառով:

Հիշեցնենք, որ Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացել էր ծննդկան 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը:

Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»
Ամենադիտված