Պղինձը թանկանում է դոլարի ամրապնդման ֆոնին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի առավոտյան պղնձի գինը նվազում է դոլարի ամրապնդման ֆոնին, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Comex բորսայում նվազել է 0.18 տոկոսով` մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ) կազմելով 3.0467 դոլար :
Ուրբաթ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսվա ընթացքում նվազել է 0.16 տոկոսով եւ կազմել 6.718.5 դոլար, ալյումինի գինն աճել է 2.52 տոկոսով եւ կազմել 1848.5 դոլար, ցինկի գինը նվազել է 0.34 տոկոսով ՝ մինչեւ 2523 դոլար տոննայի դիմաց:
Երկուշաբթի պղինձը փոքր-ինչ էժանացել է դոլարի ամրապնդման ֆոնին: Ամերիկյան արժույթի պահանջարկը պայմանավորված է եվրոպական մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման եւ նոր սահմանափակումների հետ կապված մտավախություններով, քանի որ դոլարն ավանդաբար ավելի հուսալի ակտիվ է համարվում: