Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը «թքած» ունի համանախագահների վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին, անհապաղ խորհրդակցություն սկսելու նպատակով՝ Հայաստանին անվտանգային աջակցություն ցուցաբերելու տեսակի ու ծավալի վերաբերյալ: ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի հետ դաշնակցային պայմանագրերին և կտրամադրի անհրաժեշտ ծավալի աջակցությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք: Այս օրերին թիրախավորվում են ՀՀ բնակավայրեր, արդեն տևական ժամանակ: Օրերս հայտնի դաձավ, որ հրթիռակոծվել է Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը: Արդյո՞ք դրանով է պայմանավորված վարչապետի նամակը, թե՞ տեղեկություններով, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խառնածինն ունի Հայաստանի դեմ այսպես ասած երկրորդ ճակատ բացելու մտադրություն, որպեսզի կարողանա ջլատել հայկական ուժերը, որոնք Արցախում կարծես թե իրականացրել են վերախմբավորում և չեզոքացնելով հակառակորդի առավելությունը, անցել են իսկապես հյուծիչ և ծանր հարվածներով թշնամու պոտենցյալը մաշելուն:

Ըստ էության՝ մեկամսյա պատերազմի ընթացքում չհասնելով որևէ ռազմավարական հաջողության, թշնամին կարող է դիտարկել երկրորդ ճակատի միջոցով հայկական դիմադրության խնդիրները ավելացնելու հնարավորությունը և այդ իմաստով հայ-ռուսական դաշնակցային պայմանագրային պարտավորությունը ստանում է հույժ կարևոր նշանակություն: Միևնույն ժամանակ, դիտարկելով ռազմական նշանակության հարցերը, մենք չպետք է բաց թողնենք և այն, որ խոշոր հաշվով այդ հարցերը նաև ռազմա-քաղաքական տրամաբանության մեջ են, որովհետև, երբ Հայաստանը պաշտոնապես դիմում է Ռուսաստանին դաշնակցային պայմանագրերով նախատեսված անհրաժեշտ օգնության հարցը քննարկելու համար, սա արդեն ստեղծում է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ:

Միանշանակ է, որ պետք չէ պատկերացնել այնպիսի իրավիճակ, որ Բաքուն սսկվելու է վախից: Բայց, քաղաքականությունն, իհարկե, վարվում է ամենևին ոչ այդ չափումներով, և հետևաբար հայ-ռուսական ռազմա-քաղաքական ազդակը անշուշտ ոչ թե Բաքվի անմիջապես սսկվելուն, այլ բավական խորը մտածելուն ուղղված թիրախավորում է: Ի՞նչ կանի Բաքուն դրանից հետո, արդեն դրանով կպայմանավորի նաև այն, թե ինչ կանի հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը, որը կփոխարինի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Այդ իմաստով հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի դիմումը նախորդում է Ժնևում համանախագահների և Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների ավելի քան վեց ժամ տևած քննարկմանը, որից հետո Ստեփանակերտի թիրախավորումը ցույց տվեց, որ Բաքուն շարունակում է արհամարել համանախագահներին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեները
Ամենադիտված