Պուտինը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեղեկացվում է, որ հանգամանալից քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանգամանալից քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ: