Ադրբեջանը և Թուրքիան Բրիտանիայի ղեկավարությամբ դեռ 14 տարի առաջ դատավճիռ են ներկայացրել Ղարաբաղին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈրպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում ներկայումս Լեռնային Ղարաբաղում պետք է հետ գնալ մինչև 2006 թվականը, գրում է kadara.ru-ն։ Այս նկարում կենտրոնում Իլհամ Ալիևն է, հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Վրաստանի նախագահ Սահակաշվիլին, անկյուններում այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզարը և տորթի վրայի բալը՝ «Բրիտիշ Պետրոլիում» ընկերության գործադիր տնօրեն Լորդ Բրաունը։
Նրանք իրենց ձեռքերին են պահում տարածաշրջանի քարտեզը, որտեղ չկա Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի Մեղրու շրջանը։ Հենց այն ժամանակ պարզ էր, որ այդ եռյակի և նրանց բրիտանացի համակարգողի համար Ղարաբաղի գոյությունը ոսկոր է կոկորդին, որը պետք է հեռացնել։ Այսօր այն, որ ներկայիս ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը իր ամբողջ ուժերը կենտրոնացրել է հարավում և ձգտում է հասնել Մեղրի միայն հաստատում է վերոնշյալը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը