Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խումբ-Իրան տանդեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրերս Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնության մասին, հայտարարել է, որ Իրանի նախաձեռնությունը չի մրցակցում Մինսկի խմբի մեխանիզմի հետ։ Ինչպես հայտնի է, Թեհրանն արդեն ներկայացրել է այն Երևանին, Մոսկվային, Անկարային ու Բաքվին: Իրանի նախագահի բանագնացը հայտարարել էր, որ ՄԽ-ն անարդյունավետ է, և Իրանն առաջարկում է ռեգիոնալ ձևաչափ: Զարիֆը պարզաբանել է, թե չեն ուզում մրցակցել Մինսկի խմբի հետ, իսկ ռեգիոնալ ձևաչափի մասին խոսում են այն իմաստով, որ ռեգիոնի երկրները առավել զգայուն են կայունության հարցում, և այդ իսկ պատճառով նրանք ավելի արդյունավետ կաշխատեն լուծում գտնելու համար: Հավելենք, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը փոքր-ինչ տարակուսելի է՝ հաշվի առնելով մի ակնառու բան՝ Թուրքիան է սկսել պատերազմն Արցախի դեմ, այն էլ ոչ թե պարզապես պատերազմ, այլ պատերազմ ահաբեկիչներ տարածաշրջան բերելու անդադար հոսքով, ինչը նշանակում է, որ այդ առումով Թուրքիայի նպատակը զուտ Արցախի դեմ պատերազմը չէ, այլ ահաբեկիչներին տարածաշրջանում տեղակայելը ավելի հեռահար նպատակներով: Եվ այդ նպատակների թիրախում անշուշտ լինելու է նաև Իրանը, ու Թեհրանը դա գիտակցում է հիանալի՝ այլապես չէր հայտարարի իր հյուսիսային սահմանի մոտ ահաբեկիչ չհանդուրժելու մասին:
 
Միաժամանակ մյուս կողմից, մինչ Իրանը հերթական անգամ հայտարարում է, որ չի հանդուրժի, Թուրքիան շարունակում է Ադրբեջանը լցնել ահաբեկիչներով: Իսկ Իրանը դե ֆակտո խոսում է այն մասին, որ Թուրքիան, լինելով ռեգիոնալ պետություն, ավելի արդյունավետ կաշխատի իրենց հետ՝ կայունության հասնելու համար: Մենք արդեն չենք դիտարկում այն, որ Իրանը իր կարգավորման մոդելում խոսում է Ադրբեջանին տարածք հանձնելու մասին, իսկ ահա Արցախի կարգավիճակի մասին լուռ է: Դա հարցի մյուս կողմն է: Բայց ինքնին այն, որ ձևաչափի հարցում Թեհրանն անում է, մեղմ ասած, տարօրինակ առաջարկ, արդեն իսկ փակում է հարցի բովանդակային կողմի շուրջ քննարկման անհրաժեշտությունը:
 
Ըստ էության՝ Թեհրանը հայտարարում է Մինսկի խմբի հետ չմրցակցելու մասին, ինչը անշուշտ ողջունելի է, որովհետև հակառակը կլիներ պարզապես սխալ՝ վտանգավոր սխալ: Բայց սխալը եթե ուղղված է, ապա միայն մասնակի, որովհետև ոչ պակաս վտանգավոր սխալ է պատերազմ հրահրած և այն անմարդկային, ապաբարոյական և ահաբեկչական մեթոդներով շարունակող Թուրքիային առաջարկել որևէ ձևաչափային կարգավիճակ: Իրանը գործնականում անում է այն սխալը, ինչ Թուրքիայի հետ հարաբերված գործնականում բոլոր կենտրոնները այս տարիների ընթացքում: Այսինքն՝ Իրանը լեգիտիմացնում է թուրքական ռազմական շանտաժը: Դրա առաջին հետևանքը զգացողներից մեկը լինելու է հենց ինքը՝ Թեհրանը: Հետևաբար պետք է ուղղել նաև այդ սխալը:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղային
Ամենադիտված