Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները չորեքշաբթի` նոյեմբերի 4-ին ընթացող աճուրդներին աճում են: WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 2.18 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 38.48 դոլարի, փոխանցում է RT-ն:
Brent նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել են 2.17 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 40.57 դոլար: