Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային աղետ Էրդողանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու օր առաջ Եվրոպան ցնցեց նոր ահաբեկություն, այս անգամ էպիկենտրոնը Վիեննան էր: Փաստենք, որ օրեր առաջ մի քանի հարձակում էր եղել Ֆրանսիայում․ և հենց այստեղ առաջանում է տրամաբանական հարցը՝ կա՞ այդ շղթայի միջև որև է կապ, և ի՞նչ կապ է դա: Այնուամենայնիվ մի կապ, կարծես թե առկա է, համենայն դեպս միջազգային քաղաքականության հրապարակում, և այդ «կապի» անունն է Ռեջեփ Թայիբ Էրդողան: Ըստ էության՝ դա գործնականում համաշխարհային աղետի նոր անունն է: Պատահական չէր, որ ընդամենը դեռևս տարիներ առաջ Էրդողանի նախկին զինակից, ներկայում թունդ ընդդիմադիր գործունեություն ծավալող Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Էրդողանը կորոնավիրուսից ավելի մեծ համաշխարհային վտանգ է»:

Փաստացի Էրդողանը համաշխարհային վտանգ է ոչ միայն իր վարքագծով, փողոցի տղայի քաղաքական ոճով, երբ պատերազմ է հրահրում և առաջացնում մահեր ու անկայունություն տարբեր ռեգիոններում: Աշխարհն, ի վերջո, Էրդողանից առաջ էլ չի ունեցել ռեգիոնալ անկայունությունների և մահեր բերող պատերազմների պակաս, փոխարենը, համաշխարհային քաղաքականությունը կամ դրա որոշակի ազդեցիկ սեգմենտ ունենում է թերևս հենց այնպիսի ֆիգուրների, կերպարների պակաս, որի վրա հնարավոր է դուրս գրել որոշակի փուլեր և այդ փուլերում տարբեր այլ անհրաժեշտություններով հեղվող արյունը: Ակնհայտ է, որ այսօր այդ ֆիգուրի կարգավիճակում է հայտնվում Էրդողանը, և բնավ այստեղ հարցն այն չէ, որ «խեղճ Էրդողանին» դնում են այդ վիճակում: Նա ինքն է իրեն դրել այդ վիճակում, հիմարաբար, թե համարելով, որ ի վերջո ավելի շուտ ինքը կօգտագործի հակադիր շահերը, քան կօգտագործեն իրեն՝ պարզ չէ, սակայն Էրդողանն ինքն է ընտրել ճանապարհը:

Այդ ճանապարհին, սակայն, ինչպես նա գործիք է դարձրել Ալևին՝ արդեն նրա իսկ հիմարությունների բերումով, այնպես էլ ինքն է դարձել համաշխարհային քաղաքականության մի գործիք, որին բոլորն օգտագործում են բոլորի դեմ: Եվրոպայում ահաբեկության այս օրերի շղթան այդ գործընթացի մաս է անկասկած, սակայն ի՞նչ շերտեր են այստեղ ներգրավված, դա անշուշտ պետք է հասկանալ, որովհետև դա անհրաժեշտ է կարևոր քաղաքական որոշումների համար՝ ով, ինչպես և ինչի համար, ով որ ուղղությամբ է օգտագործում կամ փորձում օգտագործել Էրդողանի քաղաքական էությունը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»
Ամենադիտված