Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան «լիկվիդացրել» է Ադրբեջանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Ստամբուլի իրենց աղբյուրներին, տեղեկություն են տարածել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը բանակի կառավարումից հեռացրել է Բաքվի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ ռուսական շրջանակների հետ նրա կապերի համար: Ընդ որում, հատկապես ուշագրավ է, որ տեղեկությունը հայտնվում է շիա Իրանի հոգևոր առաջնորդի ելույթից հետո, որը փաստորեն պատերազմի բռնկումից ավելի քան մեկ ամիս անց առաջին անգամ անդրադառնում է դրան: Ու թեև Իրանի հոգևոր առաջնորդը որևէ կերպ չի շոշափել շիա-սուննի որևէ հակադրություն, այդուհանդերձ այդ բաժանումը մահմեդական աշխարհում այնքան զգայուն հանգամանք է, որ Իրանի հոգևոր առաջնորդի, այսպես ասած, խաղի մեջ մտնելն ինքնին արդեն իսկ բավականին նշանային ազդակ է, ավելորդ բառերի անհրաժեշտություն չենթադրող:

Ի դեպ, այդ հանգամանքը ուշադրության է արժանի նաև այն իրողության ֆոնին, որ Ադրբեջանի վրա, այսպես ասած, ապառազմական ազդեցության լծակների առումով, հենց կրոնական այդ բաղադրիչն է Իրանի, թերևս, ամենագործուն լծակը, հետևաբար՝ միանգամայն սպասելի էր, որ այն վաղ թե ուշ դրվելու էր գործի, կամ այդ ուղղությամբ կայծեր էին ցուցադրվելու Բաքվին, որը գործնականում ահաբեկիչների ճամբարի է վերածվում Իրանի հյուսիսում, այն էլ սուննի ահաբեկիչների ճամբարի: Իրականում դժվար է ասել՝ որքանով է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, սակայն ըստ տրամաբանության և դատելով ռազմա-քաղաքական իրողություններից, կարելի է եզրակացնել, որ Հասանովը իսկապես մեկուսացված է բանակի կառավարումից, ինչպես որ Ալիևը մեկուսացված է Բաքվի կառավարումից:

Ըստ էության՝ Թուրքիան Բաքվում իրականացնում է հեղաշրջում, որը պատերազմի նպատակներից մեկն է: Ընդ որում, այդ հարցում «օգնում» է հայկական բանակը․ այդ իմաստով, հայկական բանակը ստանձնել է ռեգիոնալ նոր, յուրահատուկ դերակատարում, արդեն իհարկե իրավիճակի բերումով հաշվի առնելով որոշակի նոր, շատերի համար անսպասելի իրողություններ, մասնավորապես թուրք-ադրբեջանական հարաբերության տիրույթի առնչությամբ: Փաստացի Արցախի դեմ ձեռքը կտրելու գործընթացով հայկական զինուժը ստեղծում է նոր իրավիճակ, մի կողմից Թուրքիայի բաց պատասխանատվության, մյուս կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումների մասով: Ակնհայտ է մի բան․ Ադրբեջանի հուլիսյան պարտությունից հետո վերցնելով Բաքուն և կազմակերպելով Արցախի դեմ ահաբեկչական պատերազմը, Թուրքիան փորձեց թելադրել ռեգիոնալ անվտանգության նոր ճարտարապետություն: Հայկական զինված ուժերը ծանր կորուստների գնով, այդուհանդերձ կարճ ժամանակում կարողացավ փոխել իրավիճակը և անցնել ռազմա-քաղաքական անվտանգային նոր ճարտարապետությունը թելադրելու ռեժիմի: Այն կարիք ունի դիվանագիտական, քաղաքական դասի կտրուկ քայլերով իմաստավորման ու ամրացման:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»
Ամենադիտված