Պատմության այս օրը (նոյեմբերի 6)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Պատերազմների և ռազմական հակամարտությունների ժամանակ արտաքին միջավայրի շահագործման կանխարգելման համաշխարհային օր, Մարդու կողմից սպանված կենդանիների հիշատակի համաշխարհային օր, Դոմինիկյան Հանրապետություն, Տաջիկստան և Թաթարստան՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Կիևի ազատագրման օր, Ֆինլանդիա՝ Շվեդական մշակույթի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1807 – ծնվել է Անիի հայերից սերած լեհ բանաստեղծ Կարոլ Անտոնևիչը:
1866 – ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Միրաքյանը:
1911 – ծնվել է օպերային և կամերային բարիտոն երգիչ Պավել Լիսիցյանը:
1920- հայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ:
1921– Հայաստանի և Վրաստանի միջև կնքվում է պայմանագիր, համաձայն որի Ախալքալաքն ու նրա գավառը անցնում են Վրաստանին:
1944 – ծնվել է հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը:
1945 – ծնվել է գրող և դիվանագետ Սևդա Սևանը (Ֆրանսուհի Բահչեջյան):
1961- վախճանվել է մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանը:
1962 – վախճանվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը:
2006 - Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը, որը Հայաստանի անկախության առաջին տարիներին վերանվանվել էր «Այրարատ» և գործում էր որպես տոնավաճառ, կրկին վերանվանվել է հին անվամբ և սկսել է գործել որպես առևտրամշակութային կենտրոն:
2007- Շրի Lանկայի գերագույն դատարանը արգելել է Շրի Լանկայից փիղ ուղարկել Հայաստանի կենդանաբանական այգուն:
2012 - Փոթի նավահանգստի աշխատակիցների գործադուլի արդյունքում դադարեցվել են բեռնափոխադրումները Հայաստան:
2018 - «Արժեքների հեղափոխության» փորձից հինգ տարի անց Շանթ Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։
2019 - ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականացրել Կրթության նախարարության շենքի մոտ: Մասնակիցները պահանջել են նախարարի հրաժարականը, ինչի պատճառը նախարարության մի շարք որոշումներն են, մասնավորապես այն, որ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձել են ոչ պարտադիր:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1494 – ծնվել է օսմանյան 10-րդ սուլթան Սուլեյման 1-ինը:
1772 – ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Հոնիական ծովի Պատրիակոս նեղուցում տեղի է ունեցել ծովամարտ Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև:
1814 — ծնվել է բելգիացի երաժշտական գործիքների ստեղծող Ադոլֆ Սաքսը, որը հորինել է սաքսաֆոնը:
1825 – ծնվել է իտալացի քրեաբան և ֆիզիկոս Չեզարե Լոմբրոզոն:
1860 - Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ է ընտրվել հանրապետական Աբրահամ Լինքոլնը:
1851 —ծնվել է ամերիկացի լրագրող Չարլզ Հենրի Դոուն, որը հանդիսանում է Dow Jones & Co ընկերության համահիմնադիր և Արդյունաբերական պալատի Դոու-Ջոնս ինդեքսի հեղինակ:
1858 — ծնվել է ֆրանսիացի նկարիչ-կարուկատուրիստ Կարան դը Աշը (իսկական անունը էմմանուել Պուարե):
1861– ծնվել է կանադացի սպորտի մարզիչ, բասկետբոլի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:
1869– տեղի է ունեցել «ամերիկյան ֆուտբոլ» խաղի առաջին հանդիպումը:
1887 — հիմնադրվել է շոթլանդական «Սելտիկ» ֆուտբոլային ակումբը:
1893 – վախճանվել է ռուս մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ Պյոտր Չայկովսկին:
1913 - Հարավային Աֆրիկայում հանքափորների երթը գլխավորելու ժամանակ ձերբակալվել է Մահաթմա Գանդին:
1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը գեներալ Նիկոլայ Վատուտինի գլխավորությամբ վերագրավել են Կիևը:
1967— շահագործման է հանձնվել ըստ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի կլասիֆիկացիայի Ռազմածովային ուժերի ստրատեգիական նշանակության ստորջրյա հրթիռային առաջին սուզանավը:
1973 – ծնվել է վրացի քաղաքական և ռազմական գործիչ Իրակլի Օքրուաշվիլին:
1987– ծնվել է սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը:
1995 — լույս է տեսել «Queen» խմբի վերջին ալբոմը Ֆրեդդի Մերկուրիի մասնակցությամբ:
2004 — Ֆրանսիան և Կոտ դը Իվուարը փոխադարձ ավիահարվածներ են իրականացրել:
2005 - Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական արդյունքների համաձայն Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը:
2012 - Բարաք Օբաման երկրորդ անգամ ընտրվում է Միացյալ նահանգների նախագահ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը