Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է 3 քաղաքացիական անձ, փրկարարները դիերը հանել են փլատակների տակից (լուսանկարներ)
ՖՈՏՈՆշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից և ներկայացնում լուսանկարներ՝ արված Ստեփանակերտի հրթիռակոծությունից հետո։
Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է 3 քաղաքացիական անձ:
Արցախի փրկարար ուժերը դիերը հանել են փլատակների տակից:
Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։