Արցախի Տիգրանակերտի հնագիտական ճամբարը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությանը
ՄՇԱԿՈՒՅԹԱդրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Արցախի Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Նա նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Հնագետը #cultural_genocide_artsakh հեշթեգով ահազանգել է Արցախում մշակութային ցեղասպանության մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006 թ.-ից սկսած՝ հնագիտական պեղումներ է կատարում նրա տարածքում: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշտգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության: