«ՉԻ». Կարեն Կարապետյանը «Ռոստելեկոմի» հետ բազմաթիվ թելերով է կապված
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն , տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը մտադիր է «Ռոստելեկոմ» ընկերության իր նախկին գործընկերներին տեղավորել բարձր պաշտոնների: Հայկ Ֆարամազյանին՝ ՊԵԿ-ում վարչության պետ դարձնել, Արա Յաղջյանին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական:
«ՉԻ» - Հա, բայց լրատվամիջոցներն ինչո՞ւ են իրար խառնվել: Կարեւորը, որ Վահան Մարտիրոսյանն ու Հայկ Ֆարամազյանը մայր ու աղջիկ չեն, իսկ կառավարությունն էլ դպրոց չէ: Իսկ Կարեն Կարապետյանը միայն մայր ու աղջկա՝ նույն դպրոցում աշխատելն էր անթույլատրելի համարել:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ պետական մարմիններն առաջիկայում մտադիր են փոխել կապի օպերատորին եւ օգտվել «Ռոստելեկոմի» ծառայություններից, ապա դա նույնպես հասկանալի է: Կարեն Կարապետյանը «Ռոստելեկոմի» հետ բազմաթիվ թելերով է կապված: Ավելի ճիշտ՝ կաբելներով: Իսկ նման կապերը, որպես կանոն, պարտավորեցնում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում