«Ով իր ուժն ու կամքը բռունցք դարձնի, նա էլ կհաղթի Շուշիում». Wargonzo-ի հերթական անդրադարձը Շուշիում տեղի ունեցող իրադարձություններին
ՖՈՏՈWargonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Շուշիից անդրադարձել է քաղաքում է քաղաքից դուրս տեղի ունեցող մարտական գործողություններին:
Պեգովը նշել է, որ քաղաքում և ծայրամասերում մարտեր են ընթանում, ոչ ոք դա չի ժխտում և չի ժխտել, այդպես է արդեն մի քանի օր:
«Wargonzo նախագիծը հնարավորություն է ունեցել անձամբ ստուգել սա: Իրավիճակը ճոճանակի պես է, առավելությունը ձեռքից ձեռք է անցնում, երբեմն ժամում մի քանի անգամ: Ինչպիսին էլ լինի իրավիճակն այս վայրկյանին, կարծում եմ դեռ վաղ է վերջ տալ այս պատմությանը: Արցախի հրետանին շարունակում է նոսրացնել ադրբեջանական շարասյուները «Դժոխքի կիրճում»:
Դիվերսիոն խմբերն ու գրոհային ջոկատները շարունակում են հարձակումը Շուշիի բարձունքների վրա: Հիմա ամեն ինչ կախված է շնչառության հզորությունից և դիմացկունությունից: Երկու կողմերն էլ շնչահեղձ են լինում: Այժմ, ով իր մարտիկների ուժն ու կամքը բռունցք դարձնի, նա էլ կհաղթի Շուշիի կռիվը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ