Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ուշ դուրս գայինք Մատաղիսի ապաստարանից՝ հենց նկուղում մեզ էլ կսպանեին». Զոհված սպայի կին

ՖՈՏՈ

«Մանվելը գումարտակի հրամանատար էր, շատ հարգված մարդ, ես հպարտ էի, որ իր նման մարդ կար իմ կողքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանի այրին՝ Վիկտորիան:

Մանվելը և Վիկտորիան ամուսնացել են 2014 թվականի նոյեմբերին, հարսանիքից մեկ ամիս անց տեղափոխվել են Արցախ, քանի որ Մանվելի ծառայությունն այնտեղ էր.

«Մանվելն այդ ժամանակ արդեն 5 տարի Թալիշում էր ծառայում: Շատ խելացի, գրագետ տղա էր, ինձ իր մեջ հենց գրագիտությունն էր գրավել: Միասին այնտեղ ապրել ենք մինչև քառօրյա պատերազմը: Այդ ժամանակ մեծ աղջիկս ծնվել էր, նրա հետ եկա Հայաստան, սակայն 8 ամիս անց կրկին տեղափոխվեցինք Արցախ, բայց արդեն՝ Մատաղիս: 2018 թվականին էլ ծնվեց մեր երկրորդ բալիկը, էլի աղջիկ: Առաջին անգամ, որ գնացի Թալիշ, ամբողջն ավերակներ էր, այնքան էլ հաջող տուն չէր, բայց լիարժեք էր, երբ մենք իրար հետ էինք, հաշտ-համերաշխ ապրել ենք»:

Վիկտորիան պատմեց, որ ամուսինը 2021 թվականի մայիսին պետք է գար Վազգեն Սարգսյան ռազմական համալսարան, որպեսզի ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու համար դասընթացներ անցներ.

«Ինքը 3 տարի արդեն գումարտակի հրամանատար էր, դասերից հետո արդեն պետք է Հայաստանի տարածքում նշանակեին պաշտոնի, քանի որ 2009 թվականից սկսած յուրաքանչյուր 14 օրը մեկ հերթափոխով դիրք էր պահել ուղիղ 11 տարի: Պետք է գար Հայաստան՝ գրասենյակային ծառայության անցներ, բայց պատերազմը խանգարեց: Նպատակներ ուներ, որ տուն առներ, Հայաստանում հարազատների շրջապատում ապրելը, և ամենակարևորը՝ արու զավակ ունենայինք»:

Վիկտորիան ասաց, որ իրենք Մատաղիսում են եղել, երբ պատերազմը սկսվել է, պատմեց, թե ինչերի միջով են անցել, մինչև հասել են Հայաստան:

«Ամսի 27-ի առավոտյան ռացիայով իրեն կապ տվեցին, որ շուտ գնա զորամաս, ինքն արագ-արագ հագնվեց ու գնաց: Գնաց այն արագությամբ, որ ոչ ինձ, ոչ երեխեքին հաջող չարեց: Սովորաբար յուրաքանչյուր գործի գնալուց հաջողություն էր ասում, բայց արագ-արագ գնաց: Ճանապարհելուց հետո նորից վերադարձա սենյակ, քանի որ շատ շուտ էր, երեխաները քնած էին, առաջին արկն ընկավ Մատաղիսի շենքերի մոտ, գմփոցը լսելուց անմիջապես հագնվեցի, երկրորդ արկը որ ընկավ՝ պատուհաններն արդեն կոտրվեցին: Արագ-արագ աղջիկներիս գրկել եմ ու իջել ենք նկուղ՝ ապաստարան: Մինչև ժամը 13:00 մնացել ենք այնտեղ, արդեն երեխաները ջրի, հացի և հագուստի կարիք ունեին, որովհետև պիժամոներով էին ու ոտաբոբիկ: Մի քիչ ռիսկ արեցի՝ բարձրացա տուն՝ 3-րդ հարկ, ուզում էի պայուսակս վերցնել, քանի որ փաստաթղթերի մեծ մասն այնտեղ էր, բայց մի մասը չկարողացա վերցնել, քանի որ նորից արկ ընկավ, այդ վախի զգացողությունը, որ կարող է երեխեքս մենակ մնան նկուղում, էլ չգնացի մնացածի հետևից, շուտ իջա ներքև… Մի հատ պատահական մեքենայով թողել ենք, եկել Հայաստան, ճանապարհի կեսից պապաս ու ամուսնուս եղբայրն են եկել դիմավորել: Մի կերպ ենք փրկվել, որովհետև, որ նկուղում ենք եղել, արդեն 20 հոգանոց ջոկատը մտած է եղել Մատաղիս, եթե 10-20 րոպե ուշ դուրս գայինք այնտեղից, ապա հենց նկուղում մեզ էլ կսպանեին, բոլորը կանայք էին ու երեխաներ:

Ամսի 28-ի առավոտյան զանգեցի ամուսնուս, չպատասխանեց՝ անհասանելի-անհասանելի, 29-ին, որ իմացա՝ բոլորի ամուսինները զանգել էին, իսկ իմը՝ չէ, մի ձև վախ կար, բայց չէի ուզում հավատալ…»,- պատմեց զոհված փոխգնդապետի այրին:

Ավելի ուշ Մանվելի ծառայակից ընկերները հարազատներին հայտնել են, որ նա զոհվել է ընկերոջ դին իջեցնել փորձելու ճանապարհին.

«Գումարտակի շտաբի պետը, որ եկել էր, ասաց, որ բոլորն ասել են՝ մի գնա, արդեն մահացած է, դու մնա, կենդանի մարդկանց ավելի պետք կգաս, ասել է՝ չեք պատկերացնի, որ դիակը մնա թուրքի մոտ, ինչ կանի… ոչ ինքն է կարողացել հասնել դիակին, ոչ էլ մինչև այսօր այդ դիակը Հայաստանում է…»:

  

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա
Ամենադիտված