Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի գերակտիվ դրսևորումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Միջազգային իրադարձություններին հետևելով, նախօրեին հայտնի դարձավ, որ Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ «տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի։ Ըստ էության՝ իրանցի գեներալը կրկնել է այն, ինչ Թեհրանն ասում է տևական ժամանակ՝ իր հյուսիսային սահմանի անվտանգության առնչությամբ: Հայտնի է, որ Իրանը մեծ ծավալի զորք և սպառազինություն է մոտեցրել սահմանին:
 
Փաստացի այս հանգամանքը խոսում է այն մասին, որ Թեհրանը զգում է իսկապես լուրջ վտանգներ, որոնք ամենևին չեն առնչվում լոկ սեփական սահմանները Արաքսից այն կողմ ծավալված պատերազմի հնարավոր ազդեցությունից պաշտպանելու խնդրին: Այն ռազմուժը, որ կենտրոնացրել է Իրանը հյուսիսում, իր ծավալով խոսում է այն մասին, որ Իրանը դիտարկում է լուծելու առավել լուրջ ռազմական և ռազմաքաղաքական խնդիրներ: Եվ դրա մասին է վկայում նաև Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հեյդարիի հայտարարությունը: Նա խոսում է այն մասին, որ ոչ մի ուժ չի կարող փոխել ռեգիոնալ աշխարհագրությունը, ինչը հարց է առաջացնում, թե ռեգիոնալ աշխարհագրության և աշխարհաքաղաքականության ինչ փոփոխության մասին է խոսում, կամ ի՞նչ փոփոխության տագնապներ է տածում Իրանը: Առավել ևս, որ Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմն արդեն իսկ բերել է աշխարհագրության որոշակի փոփոխության՝ այն իմաստով, որ ադրբեջանական զինուժն ու ահաբեկիչները, որոշակի առաջխաղացում ունենալով Արցախի հարավում, փաստացի բերել են փոփոխության, որը, ի դեպ, զգալի է նաև Իրանի համար: Չէ՞ որ խոսքը Իրանի սահմանին տեղի ունեցող փոփոխության մասին է:
 
Միաժամանակ հարկ է փաստել, որ առերևույթ հակասության մեջ են «ադրբեջանական տարածքները վերադարձնելու» մասին իրանյան քաղաքական և հոգևոր ղեկավարության հայտարարությունները ռեգիոնալ աշխարհաքաղաքականության և աշխարհագրության փոփոխություն թույլ չտալու մասին գեներալ Հեյդարիի հայտարարության հետ: Մի կողմից, իհարկե, խոսք կարող է լինել այն մասին, որ քաղաքական կամ հոգևոր թևի ներկայացուցիչները, դիվանագիտական նկատառումից ելնելով, անում են հայտարարություններ, որոնք սուր չեն ընկալվի Բաքվում և չեն հակադրի Իրանի ադրբեջանական հանրությանը, առավել ևս շիա հանրությանը: Մյուս կողմից կարող է առաջանալ հարց՝ արդյո՞ք իրանյան ռազմական շրջանակները անթույլատրելի են համարում Արցախի հարավում ադրբեջանական, իրականում թուրք-ահաբեկչական առաջխաղացումը, և այդ իմաստով Իրանում կա՞ զինվորականության և քաղաքական-հոգևորական ղեկավարության տեսակետների սկզբունքային տարբերություն:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում
Ամենադիտված