Մոսկվան մտադիր է հնարավորինս շուտ Երևանին և Բաքվին բերել բանակցությունների սեղանի շուրջ. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը մտադիր է օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կողմերը հնարավորինս շուտ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով ՝ Մոսկվան օգտագործում է բոլոր հնարավորություններն իրավիճակը կարգավորելու համար, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ ՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հետագա առաջխաղացման համար։