Զախարովան մանրամասներ է հայտնել Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնի մասին ու ասել, թե որտեղ է այն գտնվելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս-թուրքական կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում ու կապ չունի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Պետք է հստակ հասկանալ, որ խոսքը չի վերաբերում խաղաղապահ ջանքերին, ինչի մասին կա հայտարարությունում: Դա այլ առաքելություն է: Պետք է դրանք տարանջատել, դրանք տարբեր բաներ են»,-ասել է նա:
Զախարովան հատուկ ընտգծել է, որ այն տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում: