Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հար­ցեր, որոնք չու­նեն պա­տաս­խան­ներ,կամ որոնց պա­տաս­խան­նե­րը վաղն են գա­լու. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փոխզիջո՞ւմ: Բա փոխը ո՞րն է, ու՞ր է փոխը… Ավելի շուտ՝ կապիտուլ յացիա՝ թելադրված թուրքի կողմից: Ընթերցեք, վերընթերցեք ստորագրված «փաստաթուղթը»: Որտե՞ղ է թուրքական կողմի զիջումը: Արդյոք այնտե՞ղ, որտեղ իրականացվում է թուրք – ադրբեջանական մեկդարյա երազանքը. մենք, մե՛նք ենք ապահովելու Անկարա – Բաքու ցամաքային կապը: Թող մեկն ինձ բացատրի՝ ի՞նչ կապ ունի Նախիջևան – Բաքուն Արցախի հետ: Ինչո՞ւ են բոլորը համոզված պնդում, թե պատերազմն ավարտվեց. չէ՞ որ 1994 – ին մեզ կանգնեցրեց նույն Ռուսաստանը և չհայտարարվեց, թե պատերազմն ավարտվեց: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա չորրորդ հրադադարի որոշումն էր: Պահպանվե՞լ են արդյոք նախորդ երեք հրադադարների որոշումները, և ո՞վ էր չպահպանողը…

Արդյո՞ք Պուտինը քեն քշեց Նիկոլին, որ թավիշը պրոռուսական չէր, թեպետ վարչապետ Նիկոլը, ի տարբերություն պատգամավոր Նիկոլի, իր բերանով ոչ մի հակառուսական արտահայտություն չէր արել: Բայց դա անում էին իր սատելիտները, իր շրջակա սորոսականները: Ինչո՞ւ ժողովրդի հետ չքննարկվեց համաձայնագիրը, թեև «թավիշի» ժամանակ հայտարարվել և միանշանակ խոստացվել էր, որ առանց Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ խորհրդակցելու ոչ մի որոշում չի ընդունվի: Ինչո՞ւ Արցախը չդարձավ բանակցային կողմ, ինչպես խոստացվել էր: Ինչո՞ւ Թուրքիան ու Ադրբեջանը ստեղծեցին տանդեմ, իսկ մեր տան դեմը դատարկ մնաց: Ինչո՞ւ որևէ խոսք չկա Արցախի՝ թեկուզ ապագայում ստանալիք կարգավիճակի մասին, ու Ալիևը, ելույթ ունենալով իր մասսայի առաջ, ասում է.

«… Փաշինյան, ստատուս չկա…» ու քահ – քահ ծիծաղում է իմ երկրի, իմ պետության ղեկավարի վրա… Ի վերջո, ինչո՞ւ տվեցինք այսքան իմաստավորված զոհ, եթե վերջում մենք ապրելու էինք այսքան անիմաստ… Եթե սա լավագույն լուծումն էր, ապա հետաքրքիր է, վատագույնը ո՞րն է. թուրքի գրած համաձայնագրի տակ ստորագրել ենք անվերապահ, առանց առարկության, առանց կարգավիճակ, առանց փոխ – ի… սա միակողմանի կապիտուլ յացիա է: Ինչպե՞ս եք համարձակվում արդարացման բառեր բարբաջել, ինչպե՞ս եք նայում զոհերի մայրերի աչքերին, 1990 – 94թթ., 2016թ., 2020 թվականի ու, ընդհանրապես, 19902020 թվականների զոհերի և այս ընթացքում սահմանին ամենօրյա ռեժիմով թշնամու կրակոցներից զոհվածների մայրերի ու … հայրերի աչքերին: Այն հայրերի, որ կոչ արեցին իրենց զոհված զավակի համար ծաղիկ ու ծաղկեպսակ չբերել, այլ այդ գումարը փոխանցել հիմնադրամին ( ի դեպ, լումա առ լումա պետք է հաշվետվություն տաք, թե ինչի՞ վրա են ծախսվել կամ ինչո՞ւ չեն ծախսվել նպատակային գումարները ), որ իրենց մեքենան նվիրեցին բանակին, որ որդու աճյունը հողին չհանձնած, զենք վերցրեցին, մեկնեցին ճակատ, որ զույգ – զույգ որդիներ դրեցին հայրենիքի զոհասեղանին…

Ինչո՞ւ եք թուրքին նվիրում Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի անունը կրող մեր հիասքանչ տաճարը՝ Դադիվանքը, մեր հինավուրց Տիգրանակերտը, Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի գերեզմանը՝ Ամարասով… Ես գիտակցում եմ, թե ինչու է Էրդողանը շնորհավորում իր քիրվային, բայց չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մեր ղեկավար անձինք՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, օրհասական պահին ազգին դիմելիս ժպտում: Ես շատ բան չեմ հասկանում. օրինակ՝ ինչո՞ւ են այսպիսի էնտուզիազմով պաշտպանում կնաբարո տղամարդկանց, տղամարդ կանանց, ստորագրում ինչ–որ անհասկանալի անունով համաձայնագրեր, որոնք կազմվում են ոչ այլուր, քան ստամբուլներում, դասագրքերը վերախմբագրում, դիմակները գովազդում երկրի ղեկավարի մակարդակով, երկիրը փորձում ղեկավարել ֆեյսբուքով, չենք ֆինանսավորում մանկական մամուլը, բայց սեռափոխվածի մասին ֆիլմը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով՝ տրամադրելով տասնյակ միլիոն դրամ…

Այս շարքը երկար է, շատ երկար: Եվ, վերջապես, ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս է լինում, որ Քրիստոսի հետ շփված և առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը այսքան անհավատ է մնացել, մեղքի մեջ թաթախված: Թեպետ, վերջին մեկուկես ամսում ազգովի աղոթեցինք այնքան, որքան նախկինում աղոթում էինք մեկ տարում, սակայն այնքան, որքան պետք է աղոթեինք մեկ շաբաթում: Ես չեմ հասկանում, շատ բաներ չեմ հասկանում: Թեպետ... Գուցե և հասկանում եմ, հիմա եմ հասկանում: Աստված պահապան մեր ազգին:

ՀԱՐՈՒԹ ՀԱԴՐՈՒԹՑԻ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն
Ամենադիտված