Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հա­յաս­տանն այ­լևս նախ­կի­նը չի լի­նի. ին­չո՞ւ հա­սանք այ­սօր­վան․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ հասարակությանը սևի ու սպիտակի բաժանելու, հանրության մեջ թշնամանքի, ատելության մթնոլորտ արմատավորելու գործին: Ավելի քան երկու տարի հնարավոր ու անհնար ձևերով փորձ արվեց վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր վաստակ են ունեցել Արցախյան պատերազմում: Երկու տարի շարունակ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ դեմ արտահայտվեցին Նիկոլ Փաշինյանին, նրա «թանին թթու» ասեցին, պիտակավորվեցին որպես դավաճաններ, ենթարկվեցին ուղեղալվացված մի փոքր խմբակի ու չափազանց մեծ ծավալներ ունեցող ֆեյքաբանակի տոտալ հարձակումներին՝ վիրավորանքներով, հայհոյանքներով, անվանարկումներով, անեծքներով: Հաջողվե՞ց մեր հանրության մեջ արմատավորել զոմբիացումը:

Բարեբախտաբար, ոչ մեծ ծավալներով, միայն շատ փոքր հատվածի շրջանում: Բայց և, դժբախտաբար, այդուամենայնիվ, հաջողվեց, թեկուզ շատ քիչ քանակի մարդկանց շրջանում: Բարեբախտություն է, որ մեր հանրության մեջ դեռ մեծամասնություն են կազմում ադեկվատ, սթափ դատող մարդիկ, որոնք կարողանում են տուրք չտալ հետևողական մանիպուլ յացիաներին: Հակառակ դեպքում սարսափելի է մտածել, թե ինչքան կարող էին լինել «անվերապահները», այսինքն նրանք, որոնք արհեստական ֆլեշմոբեր էին կազմակերպում ի պաշտպանություն մի մարդու, որը ստորագրել է կապիտուլ յացիոն խայտառակություն, կամ մեկին, որը մուննաթ է գալիս իր իսկ քաղաքացիների՝ արցախցիների վրա՝ իր «շեֆի» պես կոչ անելով հանգիստ նստել տեղները:

Երկու տարի շարունակ Հայաստանի իշխանությունները բոլոր ձախողումներում և անհաջողություններում, այսինքն՝ ամեն ինչում պարբերաբար մեղավորներ էին «նշանակում». նախկինները, բնականաբար, «մշտական» ունեին, «մեղավոր» էին դատարանները, Սահմանադրական դատարանը՝ առաջին հերթին, ընդդիմադիրներն էին մեղավոր, «մեղավոր» էր մամուլը, «մեղավոր» էր ժողովուրդը, մի խոսքով՝ «մեղավոր» էին բոլորը, բացի Փաշինյանից ու իր թիմից: Թվում էր՝ պատերազմը սրբագրելու է պահվածքն ու գործելաոճը, խայտառակ պարտությունը՝ առավել ևս: Բայց ստացվեց ճիշտ հակառակը: Էլի շատերին մեղավոր «նշանակեցին». բանակը չկռվեց, ժողովուրդը չգնաց, գործարարը չպահեց Շուշին, արցախցին փախավ Արցախից, «թշնամի ենք բոլորս» ու այդպես շարունակ:

Հա, չմոռանանք՝ նախկինները, բնականաբար, «մշտականը» չեն կորցրել: Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանցի, որ հայ տղամարդը որակվեց անթասիբ: 44 օր շարունակ բազմաթիվ տեղեկություններ են եղել, անսահման շատ ասելիք է եղել, սակայն ադեկվատ մարդկանց, մամուլի բերանը փակ է եղել, քանզի ռազմական դրության անվան խիստ սահմանափակումներ էին դրված, և երկրի շահերից ելնելով՝ մի կողմից, տուգանվելու ցանկություն ու փող չունենալու պատճառով՝ մյուս կողմից, պարզապես տեղեկատվական վակուումը լցրել ենք բացառապես պաթոսով ու օֆիցիոզով: Ու ընդհանրապես, այս տարվա մարտից, երբ Հայաստանում սկսվեց կորոնավիրուսային վարակի տարածումը, իշխանություններն առաջինը սահմանափակումներ դրեցին մամուլի առջև:

Այս ամենը երկու տարի շարունակ զուգադրվում էր մուննաթով, սպառնալիքներով, անհսականալի սարքած քրգործերով, կալանքներով, դատերով, «սրտի» ՍԴ ձևավորելով, ներքին դավաճաններ «փնտրելով», մանիպուլ յատիվ տեղեկություններ շրջանառելով: Հիմա էլ այդպես է, օխլոսին կերակրելու համար այնպիսի թեզեր են շրջանառվում, որ նույնիսկ չորրորդ դասարանի կրթություն ունեցողին անհեթեթ կթվա: Սակայն, ուզենք թե չուզենք, Հայաստանն այլևս նախկինը չի լինելու: Մեղավորներ «նշանակելու», այլ մանիպուլ յատիվ «կտերը» կարող են «ուտել» միայն «անվերապահները», իշխանություն, աթոռ կորցնելու վախն ունեցողները և ֆեյքերը: Ու պատահական չէ, որ անցած երկու-երեք օրերին պետական կառավարման ամբողջ համակարգից աշխատում էր միայն ֆեյքաբուծարանը: Չնայած, ըստ մեր շատ հավաստի տեղեկությունների, նույնիսկ ֆեյք «քշողներից» շատերն արդեն չեն հավատում այդ «կտերին», համաձայն չեն այն ամենին, ինչ կատարվում է: Բայց դա արդեն այլ թեմա է:

Ինչ վերաբերում է երեկվա ու ընդհանրապես հետհայտարարությունային իրադարձություններին: Ձերբակալություններով, ոստիկանությամբ, ԱԱԾ-ով, ուժով, բռնությամբ, «ազգային գվարդիայով» (կամ ինչ անուն ուզում եք դրեք) հնարավոր չէ երկար ժամանակ մնալ «ջրի վրա»: Փաստը մնում է փաստ, որ 80 տոկոսանոց (իրականում 3540) իշխանությունը երկուսուկես տարում հասավ նրան, որ փողոց դուրս գալու, մարդկանց աչքերի մեջ նայելու երես չունեն: Ինչպե՞ս հաջողացրեցին: Ժամանակ գտեք ու կարդացեք անցած երկու տարիների շատ հայտնի փորձագետների ու մասնագետների կարծիքները, մամուլը, այդ թվում՝ «Փաստ» թերթը. համարից համար ամեն ինչ ասվել է, թեկուզ դրա համար էյֆորիայի մեջ գտնվող ոմանց կողմից մեղադրանքներ ենք ստացել: Հիմա շատերն են ասում՝ դուք ճիշտ էիք, մենք սխալվեցինք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն
Ամենադիտված