Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա­րո՞ղ ենք դեռ փրկել Ար­ցա­խի պատ­մա­կան ու մշա­կու­թա­յին հա­րուստ ժա­ռան­գու­թյու­նը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրի, պետականության, ժողովրդի համար այս ծանրագույն շրջանում, բացի կարևորագույն քաղաքական հարցերը, մեր ուշադրության կենտրոնում են արցախցիների խնդիրները և Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքներում գտնվող մեր պատմամշակութային կոթողները։ Բոլորս էլ գիտենք, վստահաբար հասկանում ենք, որ հուշարձանի նկատմամբ, շատ մեղմ ասած, լավ վերաբերմունք մեր թշնամուց սպասել չենք կարող, քանի որ ունենք հակառակի ապացույցը՝ Նախիջևանում ոչնչացված Ջուղայի հայկական խաչքարերը և Արևմտյան Հայաստանում կիսավեր դարձած մեր վանքերն ու եկեղեցիները։ Բոլորս մեզ մի տեսակ անզոր ենք զգում, բայց փորձում ենք նաև այս վիճակում ինչ-որ բան փոխել, թույլ չտալ, որ վայրագ թշնամին ավերի մեր մշակութային կոթողները, բայց ի՞նչ կարող ենք անել։

ԻԿՈՄՕՍ/Հայաստան (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե) կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը նշում է՝ Ադրբեջանն այս դեպքում իրեն ավելի վստահ կզգա շարունակելու սեփական արհեստածին, կեղծ թեզերը։ «Արցախի տարածքում գտնվող պատմամշակութային քրիստոնեական ժառանգությունն իրենք համարել են ալբանական, ուդիական և այլն։ Նրանք այդ կոթողները չեն համարում հայկական։ Օրինակ՝ Գանձասարը համարում են ալբանական ճարտարապետական կոթող։ Քիչ մտավախություն ունեմ, որ դրանց կարող են լուրջ վնասներ հասցնել։

Բնականաբար, դրանք բարեկարգված են, տեսքի բերված, և նրանք կփորձեն դրանք պահպանել և ցույց տալ որպես այդ տարածքներում ապրող քրիստոնյա այլ ազգերին պատկանող կոթողներ, այսինքն՝ կշարունակեն այդ ոլորտում տարիների ընթացքում ձևավորված քաղաքականությունը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Գյուրջյանը։ Մինչդեռ, նրա կարծիքով, Ադրբեջանը կփորձի վնասել այն ժառանգությունը, որը տիպիկ հայկական է։ «Խաչքարեր, որմնանկարներ և այլն։ Դրանք բավականին շատ են տարածված Արցախի ամբողջ տարածքով։ Բայց չեմ կարծում, որ կփորձեն խաթարել կամ քանդել Դադիվանքը, Գանձասարը և մյուս կոթողները, այլ ամեն կերպ կփորձեն հիմնավորել, որ դրանք հայկական չեն։ Իրենք նաև տարբեր ժամանակաշրջանների իշխաններին են վերագրում այս կամ այն բերդերն ու ամրոցները։ Այս քաղաքականությունը սրանից հետո ավելի ազատորեն են շարունակելու»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանի հետ միասին փաստաթուղթ են պատրաստում։ «Թարգմանվում է Արցախում գտնվող հուշարձանների ամբողջական ցանկը, կանխարգելիչ քայլեր են արվում միջազգային շրջանակներում այս խնդիրը բարձրաձայնելու համար, ունենալով նախորդ տարիների դառը փորձը՝ կոչ ենք անում, որպեսզի զգոնություն ցուցաբերվի և այդ կոթողների հանդեպ ոտնձգությունները կանխվեն։ Այս պահին մենք նման քայլեր ենք անում։ Սուտ կլինի, իհարկե, եթե ասեմ, որ միջազգային այդ կազմակերպություններից ակնկալիքները շատ մեծ են, որովհետև Ջուղայի խաչքարերի ոչնչացման ժամանակ մենք հարցերը բազմաթիվ խողովակներով բարձրացրեցինք, բայց արձագանք չեղավ։ Ամեն դեպքում պետք է օգտվենք ու օգտագործենք ցանկացած հնարավորություն ինչոր բան անելու։

Բայց շատ կարևոր է մեկ այլ հարց՝ միջազգային հասարակական կազմակերպությունները պետք է ունենան պետության հովանավորությունը։ Այսինքն, եթե Հայաստանի՝ այս ոլորտի միջազգային կազմակերպությունը խնդիր է բարձրացնում, նրա հետևից պետք է գնան մեր ԱԳՆ-ն, ԿԳՄՍ-ն, ոչ թե թողնեն միայն միջազգային հասարակական կառույցների հույսին։ Եթե ՀԿ-ների բարձրացրած խնդիրներին նաև պետական մակարդակով է աջակցություն լինում, խնդիրները քիչ թե շատ լուծվում են։ Բայց երբ աջակցություն չի լինում, ապա հարցերը կարող են կոնվենցիաների շրջանակներում զուտ որպես հայտարարություններ, միջազգայնորեն հրապարակված խնդիրներ ներկայացվել։ Անհրաժեշտ է, որ այս ոլորտում կոչված պետական մարմիններն այս խնդիրները բարձրացնեն։

Ամեն մեկը պետք է զբաղվի իր խնդիրներով։ Շուտով արդեն տարբեր լեզուներով կազմված նամակները կուղարկվեն հասցեատերերին, այս գործընթացին տեղյակ կլինեն ԱԳՆ-ն, ԿԳՄՍ-ն։ Համատեղ պետք է աշխատենք»,-եզրափակում է Գագիկ Գյուրջյանը։ Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանն անդրադառնում է հարցի հետևյալ կողմին։ «Կարծում եմ՝ գոյություն ունեցող խաչքարերը, արձանագիր քարերը, սրբապատկերները և այլն, ոչնչացվելու են։ Հուշարձանների դեպքում՝ հանձինս Դադիվանքի, Ծիծեռնավանքի և մյուսների, որոշ բաներ կքանդեն, կձևափոխեն, կխեղաթյուրեն և կդարձնեն աղվանական։

Իրենք գրականություն ունեն և դեռ շարունակում են տպել ու ողջ աշխարհի գրադարաններին տարբեր լեզուներով գրքեր ներկայացնել, օրինակ՝ մի գիրք կա, որ կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Դա Հայաստանի քարտեզն էր իր ամբողջ հուշարձաններով, որոնք ներկայացվում էին իբրև աղվանական։ Վանքերը կպահպանեն ու որոշ խեղաթյուրումներով կդարձնեն աղվանական հուշարձաններ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալբանդյանը։ Հարցին՝ իսկ ի՞նչ կարող ենք անել, մեր զրուցակիցը նշում է. «Պայքարի տարբերակներն այն կառույցներն են, որոնց պետք է դիմել, որոնց ես չեմ վստահում, չեմ հավատում ու չեմ սիրում՝ ՅՈւՆԵՍԿՕ, ՄԱԿ և այլն, որպեսզի այլ ազգին պատկանող հուշարձանները չխաթարվեն և այլն։

ՅՈւՆԵՍԿՕ-ն ունի իր օրենքները։ Եթե այս հուշարձանները գտնվելու են Ադրբեջանի տարածքում, և եթե նրանք ընդունեն, որ դա հուշարձան է, ուրեմն ՅՈւՆԵՍԿՕ-ն դրանց «տեր» կլինի։ Եթե համարեն, որ դա իրենց պետք չի, ուրեմն ՅՈւՆԵՍԿՕ-ն «թքած ունի»։ Ժամանակին դիմել էինք Ջուղայի խաչքարերի հարցով, բայց ոչ մի արդյունք չեղավ։ Այդ վանդալ ազգի դեմ այլ տարբերակ չկա։ Նաև կարող էր տարբերակ լինել, եթե այդ փաստաթղթի մեջ, որը ստորագրվել է, կետեր լինեին, որ, օրինակ՝ այս հատվածը չի փոխանցվում Ադրբեջանին։

Չգիտեմ, թե դիվանագիտական ինչ գործընթաց է ընթանում, ով ում է խաբում։ Տարբերակ կարող էր լինել, որ, օրինակ՝ ինչ-որ գիծ թողնվեր, և Դադիվանքը մնար հայկական կառույց։ Բայց, դատելով նրանից, որ մենք ոչ թե հրադադարի պայմանագիր ենք կնքել, այլ կապիտուլ յացիայի, այսինքն՝ մենք հանձնվել ենք, թելադրողը նրանք են»,ընդգծում է Նալբանդյանը։ Հավելում է՝ մի շարք փորձագետներով հավաքվել են, հարցեր քննարկել, թե ինչպես է հնարավոր որոշ խաչքարեր, մասունքներ փրկել այս մի քանի օրերի ընթացքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Ամենադիտված