«Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված ենք մարդկային ամուր կապերով»․ Կանադային ԱԳ նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿանադան ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը։ Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ այդ համաձայնագրի պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու ուղղությամբ, հայտարարարել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը։
«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը անշեղորեն կպահպանի իր ստանձնած պարտավորությունները և ռազմական գործողությունները կդադարեցվեն ընդմիշտ և առանց հապաղելու։ Ինչպես արդեն ասել ենք, Թուրքիան պետք է չխառնվի այս հակամարտությանը։ Ես մշտապես կապի մեջ եմ եղել ՀՀ արտգործնախարարի հետ, որպեսզի պարզեմ, թե այս ամենադժվար ժամանակահատվածում Կանադան ինչպես կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված ենք մարդկային ամուր կապերով»,- ասել է Կանադայի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել էհայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում են։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։