Սա քաղաքացիական պատերազի ու պետության փլուզման ճանապարհ է. Արշալույս Մղդեսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հիշեք, 1998 թ. փետրվարի 3-ին պատերազմը հաղթած երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարաժարական տվեց: Լուծում էր առաջարկում, չհամաձայնեցին, գնաց:
Պատերազմը պարտված երկրի ղեկավարությունը ի՞նչ պիտի անի
Դիվանագիտության ճանապարհով պատերազմը չկանխած ԱԳ նախարարությունը, բարձրաստիճան դիվանագետներն ի՞նչ պետք է անեն
Բանակը 21-րդ դարի կամ ինչպես մոդա է ասել 5-րդ սերնդի պատերազմին չպատրաստած ՊՆ և ՊԲ ղեկավարությունն ի՞նչ պետք է անեն
Էս երկրին անցնցում լուծումներ են պետք: Մենք դեռ արնահոսում ենք:
Հանկարծ կոմբատանտներին չքաղաքականացնեք, հետո պատուհաս են դառնալու: ՀԱԲ-ի օրինակը վկա:
Դադարեցրեք պոստերից Նիկոլ Փաշինյանին աջակցող ուղերձներ հղող կամավորականների լայվերը հեռարձակել Հ1-ով: Առհասարակ հրամանատարությունը դա չպիտի թույլ տա, կոշտ ձևով կանխի:
Եթե առաջ ընտրությունից ընտրություն էր բանակը քաղաքականացվում բարձրագույն հրամանատարության մակարդակով, հիմա պոստում կանգնած զինվորն էլ է քաղաքական թեմաների մեջ:
Էս խառնաշփոթին վերջ տվեք: :
Լուծումներ են պետք, ոչ թե հաթաթաներ: Եթե հրաժարականն է լուծումը, ուրեմն դա պետք է արվի, եթե ազգային համաձայնության կառավարություն է լուծումը, պետք է այն կազմել: Բայց առանց ցնցումների:
Վրեժի մասին ընդհանրապես չխոսեք: